Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք


Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք

 ԿԻՐԱԿՈՍ ՃԳՆԱՎՈՐ

Կիրակոս ճգնավորը Դավիթ կրոնավորի աշակերտն էր: Նա ճգնում էր Արտազ գավառի Սանատրուկ լեռան վրա, Շավարշավան գյուղաքաղաքի մոտ (Պարսկահայք նահանգ):

Ավանդությունը պատմում է, որ մի գիշեր նա տեսիլք տեսավ, բլրի վրա լույս ծագեց և լույսի մեջ ոսկյա աթոռ երևաց, որի վրա նստած էր Թադեոս առաքյալը, իսկ նրա երկու կողմերում՝ յոթ լուսեղեն այրեր՝ նրա աշակերտները: Նրանցից մեկը Զաքարիան էր: Այդ ժամանակ Թադեոսի մոտ մի կույս եկավ՝ թագը գլխին: Կույսը սրբուհի Սանդուխտն էր: Նրանք Կիրակոսին հայտնեցին իրենց նշխարների տեղը: Կիրակոսը, արթնանալով, տեսիլքի մասին պատմեց Շահեն եպիսկոպոսին, որը նրան Սամվել անունով մի քահանայի հետ ուղարկեց այնտեղ, ուր պետք է գտնվեին նշխարները: Նրանք վիմի մեջ գտան առաքյալների մարմինները, իսկ մոտակայքում՝ նրա երկու աշակերտների նշխարները: Գտնվեց Continue reading

Advertisements

Այսօր Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրն է


Այսօր Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրն էԿոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում) Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել:

Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է:

Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է Continue reading