Այսօր Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրն է


Այսօր Սբ.Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրն էԿոստանդիանոս կայսրը (ծնվել է Հարավսլավիայի Նիշ քաղաքում) Հռոմեական կայսրության հանրահայտ դեմքերից է: Նա Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել:

Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին՝ որդեգրելով «Ծնունդ» բառը ցույց տալու համար, որ Որդին Հոր հետ նույն բնությունն ունի եւ Աստված է:

Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի եւ Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, որ մշտապես հաղթանակել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս վճռական ճակատամարտից առաջ Կոստանդիանոսին երեւում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի եւ հաղթանակում:

 Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը:Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին:

 Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էր լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն, բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած երիտասարդի մի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների: Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ եւ կուսանոցներ է կառուցել տալիս, որոնց սեղանին իբրեւ աղախին ինքն էր սպասավորում:

 Հեղինե թագուհին մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:

Advertisements