Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի հաշվետու համերգ


Օրերս տեղի ունեցավ Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի պարարվեստի բաժնի հաշվետու համերգը, որին հրավիրված էին Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը, Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի միության նախագահ Գագիկ Մխիթարյանը և նրա տեղակալ  Աշոտ Ազատյանը:

Օրհնության խոսքով հանդես եկավ Արժանապատիվ Տեր Հայրը, ով շնորհավորելով սաներին՝ ասաց, որ  երեխաների հայեցի դաստիարակության համար կարևոր է ազգային երգ ու պարի իմացությունը:

 «Հիսուս Քրիստոս ասում էր. «Ով մանուկներին մի բաժակ ջուր կտա, նրա վարձքը մեծ կլինի»: Եվ այն մարդիկ, ովքեր երեխաներին հաղորդակից են դարձնում մեր ազգային երգ ու պարին և մասնակցություն կունենան երեխաների հայեցի դաստիարակությանը, նրանց վարձքը նույնպես մեծ կլինի»,-ասաց Continue reading

Advertisements