ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ (ՄԱՍ 4)


Մոմիկի 1308թ. խաչքարը:

Մոմիկի 1308թ. խաչքարը:

Այս խաչքարում առանձնակի հետաքրքրու­թյուն է ներկայացնում քիվի ձևավորումը, ուր բաց, գրեթե կախովի կամարներն առանձին թեթևությոճուն են հաղորդում հորինվածքին, կարծեք շեշտադրելով  քիվի երկնային խորհրդաբանությունը։ Պատկերա­քանդակը կատարյալ է. ընդհանրապես սա երևի պայմանավորված է Մոմիկի նկարչական ունակություններով, քանի որ խաչքարային պատկերաքանդակը, նույնիսկ իր զարգացման  ամենադասական շրջանում, դժավարանում էր հետևել մանրանկարչության նվաճումներին: Ի տարբերություն քիվի՝ կենտրոնական խո­րանն ու ութաթև լուսատուներով հարդարված եզրագոտիներն իրականացված են սաղր քան­դակով, որը ողջ հորինվածքին հարթատեսքություն է հաղորդում: Քիվի ճակտոնի արձանագրությունը հայտնում է սուրբ կերպարների անունները, իսկ վարդյակից ներքև փորագրված հիմնական տեքստը՝ խաչքարն ստեղծելու հանգամանքները. «Ես Թամթախաթունս կանգնեցրի խաչս աթապակ Տարսայիճի հոգու փրկության և իմ որդիների Բուրթելի և Բուղտայի արևշատության համար։ Թվին։ ՉԾԷ։ (1308թ.)։ Մոմիկ վարդպետին հիշեցեք»։ Մեզ եզակի խաչքարեր են հայտնի, որոնք կանգնեցվում են այսպես կոչված երկրային նպատակներով։ Դրանցից մեկն էլ արևշատության կամ երկրային երկար կյանքի ակնկալիքով կանգնեցվող խաչքարերն են։

Ուշագրավ է, որ այս նույն անձանցն ուղղված երկարակեցության բարեմաղթանք ունի և Մոմիկի երրորդ խաչքարը։ Վստահաբար կարելի է ասել, որ այն ամփոփում է ոչ միայն այս տաղանդավոր վարպետի, այլև հայ միջնադարյան արվեստի լավագույն ձեռքբերումները։ Սալի թեթևակի լայնացում դեպի վեր, քիվի ընդգծված բարձրություն ու կորնթարդություն, Ամենակալի հանդիսավոր ու համամասն քանդակ (թերևս ամենակատարյալը ողջ խաչքարային արվեստում), խաչախորանի արտասովոր ձգվածություն, եզրագոտու վերա­դիր շեղանկյունիների խորհրդաբանության լիա­կատար բացահայտում՝ առաքյալների պատկերա­քանդակների օգնությամբ։ Կարևորի ընդգծում, բայց և մանրամասնի կարևորում, ճշգրիտ հաշ­վարկ, հյուսվածքի թեթևություն, խորություն և թափանցիկություն, անվերջության կատարյալ պատրանք։ Այս հատկանիշներն են, որ ակնհայտ դիտելի են այս խաչքարում, այս հատկանիշներն են, որ բնորոշում են խաչքարագործ Մոմիկին։

Մոմիկի 1308թ. խաչքարի քիվը

 Մոմիկի 1308թ. խաչքարի քիվը

Չորրորդ խաչքարն առանձին մանրամասներում Մոմիկի ոճին մոտ լինելով հանդերձ, տեխնիկական կատարման մակարդակով ակնհայտորեն զիջում է մնացած երեքին։ Թե սալի առանձին մասերի համամասնությունը, թե Continue reading

Advertisements