Երբ իսրայելացիները նվաճեցին Քանանի երկիրը, դադարեցին Վկայության Խորանը իրենց հետ անվերջ տեղափոխել։ Դավիթ թագավորը վերջնականապես Ուխտի Տապանակը բերեց Երուսաղեմ, քանի որ ծրագրել էր այնտեղ տաճար կառուցել և նույնիսկ դրա համար տարածք էր գնել։ Սակայն նրա որդի Սողոմոնն էր, որն իրականացրեց աոաջին տաճարի կառուցումը։

Հերովդես թագավորի տաճարի այս մանրակերտը ստեղծվել է Երուսաղեմի հյուրանոցի տարածքում:
Տաճարի նախագիծը համարյա նույնն էր, ինչ Վկայության Խորանի նախագիծը, միայն չափերը զգալիորեն մեծ էին։ Դրա մոտավոր չափերն էին՝ 9մ լայնություն, 27մ երկարություն և 13,5մ բարձրություն։ Տաճարի ամբողջական նկարագրությունը տրված է Գ Թագավորություններ գրքի 5-7 գլուխներում։
Քարաշեն այդ կառույցը ներսի մասից ամբողջովին պատված էր մայրի ծառի դրվագազարդ տախտակներով, ծաղիկների, արմավենիների և քերովբեների քանդակներով։ Տաճարի կառուցման համար օգտագործված շինափայտը հատուկ բերվել էր Լիբանանից։
Տաճարի ներսը
Տաճարում, ինչպես Վկայության Խորանում, տեղադրված էին Խնկարկության Սեղանը, Առաջավորության Հացի Սեղանը, աշտանակները, իսկ Սրբություն Սրբոցում՝ Ուխտի Տապանակը։ Միայն թե տաճարի ներսը շատ աղոտ էր լուսավորվում՝ պատերի վերնամասում գտնվող պատուհանների և հատուկ աշտանակների միջոցով։ Սրբություն Սրբոցում ամբողջովին մութ էր, քանի որ ոչ պատուհան կար, ոչ էլ՝ ճրագ։
Տաճարում կատարվող ծեսերը նման էին Վկայության Խորանում կատարվող ծեսերին։ Քահանաները տաճարի ներսում խունկ էին վառում, իսկ դրսում՝ բակում, կատարում էին Օրենքով պահանջվող զոհաբերությունները։ Continue reading