ՏԱՃԱՐԸ


Երբ իսրայելացիները նվաճեցին Քանանի երկիրը, դադարեցին Վկա­յության Խորանը իրենց հետ անվերջ տեղափոխել։ Դավիթ թագավորը վերջնականապես Ուխտի Տապանա­կը բերեց Երուսաղեմ, քանի որ ծրագ­րել էր այնտեղ տաճար կառուցել և նույնիսկ դրա համար տարածք էր գնել։ Սակայն նրա որդի Սողոմոնն էր, որն իրականացրեց աոաջին տա­ճարի կառուցումը։

Հերովդես թագավորի տաճարի այս մանրակերտը ստեղծվել է Երուսաղեմի հյուրանոցի տարածքում:

Հերովդես թագավորի տաճարի այս մանրակերտը ստեղծվել է Երուսաղեմի հյուրանոցի տարածքում:

Տաճարի նախագիծը համարյա նույնն էր, ինչ Վկայության Խորանի նախագիծը, միայն չափերը զգալիո­րեն մեծ էին։ Դրա մոտավոր չափերն էին՝ 9մ լայնություն, 27մ երկարություն և 13,5մ բարձրություն։ Տաճարի ամ­բողջական նկարագրությունը տրված է Գ Թագավորություններ գրքի 5-7 գլուխներում։

Քարաշեն այդ կառույցը ներսի մասից ամբողջովին պատված էր մայ­րի ծառի դրվագազարդ տախտակնե­րով, ծաղիկների, արմավենիների և քերովբեների քանդակներով։ Տաճա­րի կառուցման համար օգտագործ­ված շինափայտը հատուկ բերվել էր Լիբանանից։

Տաճարի  ներսը

Տաճարում, ինչպես Վկայության Խորանում, տեղադրված էին Խնկար­կության Սեղանը, Առաջավորության Հացի Սեղանը, աշտանակները, իսկ Սրբություն Սրբոցում՝ Ուխտի Տապա­նակը։ Միայն թե տաճարի ներսը շատ աղոտ էր լուսավորվում՝ պատերի վերնամասում գտնվող պատուհանների և հատուկ աշտանակների միջոցով։ Սրբություն Սրբոցում ամբողջովին մութ էր, քանի որ ոչ պատուհան կար, ոչ էլ՝ ճրագ։

Տաճարում կատարվող ծեսերը նման էին Վկայության Խորանում կատարվող ծեսերին։ Քահանաները տաճարի ներսում խունկ էին վառում, իսկ դրսում՝ բակում, կատարում էին Օրենքով պահանջվող զոհաբերութ­յունները։

Տաճարը Կաթողիկեի չափսերի կառույց չէր, քանի որ այն նախատես­ված էր Աստծու համար և ոչ որպես ժողովարան՝ Նրա ժողովրդի համար, և միայն քահանաները մուտք ունեին այնտեղ։ Տաճարաշինության ավարտից հետո Սողոմոնը տաճարի ընծայ­ման մի փառահեղ արարողություն կատարեց։ Հետագայում կառույցը հրեական պաշտամունքի կենտրոն դարձավ։ Բայց երբ տասը ցեղերն ան­ջատվեցին՝ հյուսիսային թագավորու­թյուն ստեղծելու նպատակով, նրանք ուրիշ տեղերում հիմնադրեցին իրենց սեփական տաճարները։

Սողոմոնի տաճարը վերջնակա­նապես ավերեց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան, երբՔԱ 586/587թ. գրավեց Երուսաղեմ քաղաքը՝ գերելով այնտեղի բնակիչներին։
Պարսից Կյուրոս Սեծ արքան ի վերջո հրեաներին թույլ տվեց վերա­դառնալ Երուսաղեմ, իսկ ժողովուրդը, Անգե և Զաքարիա մարգարեների հորդորներից քաջալերված, ձեռնար­կեց տաճարի վերակառուցումը, որը թերևս ոչ այնքան փառահեղ էր, ինչպիսին էր Սողոմոնի տաճարը։ Կյուրոսը հրեաներին վերադարձրեց նաև տաճարից կողոպտված ոսկյա և ար­ծաթյա իրերը, այնպես որ, այն կարող էր մեկ անգամ ևս շքեղ կահավորվել։ Վերակառուցված տաճարը ավերվել է հռոմեացի զորավար Պոմպեոսի կող­մից՝ ՔԱ 63թ.։

Հերովդեսի տաճարը
ՔԱ 19թ. Հերովդես Սեծը Երուսաղեմում մի նոր շքեղ տաճարի կառու­ցում ձեռնարկեց։ Այն կառուցվում էր Սողոմոնի տաճարի նախագծով, սա­կայն այդ երեքի մեջ ամենափառահեղն էր։ Հերովդեսի տաճարը երկու անգամ բարձր էր Սողոմոնի տաճա­րից։ Այն ծածկված էր ոսկով և շողար­ձակում էր արևի տակ։

Սողոմոնի տաճարը

Սողոմոնի տաճարը

                                             Սողոմոնի տաճարը

Կառուցված է քարից։ Տա­ճարի հատակագիծը նման է Վկայության Խորանի հա­տակագծին։ Ինչպես Վկայու­թյան Խորանում, այնպես էլ այս տաճարում կար Խնկար­կության Սեղան, Առաջավո­րության Հացի Սեղան, յոթթևյան աշտանակ։ Սրբութ­յունների Սրբությունում էր գտնվում Ուխտի Տապանա­կը։

Տաճարի առջև տեղադրված էին զոհասեղանը և բրոն­զե մեծ ավազանը, որտեղ, ըստ ավանդության, լվացվում էին քահանաները։ Շքադռան կողքերին վեր էին խոյանում երկու սյուները։

ՇԱՐՈւՆԱԿԵԼԻ…

Աղբյուրը՝ Թիմ Դաուլլի “Աստվածաշնչի ուղեցույց”

Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

1999

Advertisements