Սարգիս Ա–ից հետո Նորավանքի առաջնորդ նշանակված Ստեփանոս Դ եպիսկոպոսը, որը իշխանաց իշխան Սմբատի տնօրինությամբ կառուցում է գավիթը: Նրա մասին միակ տեղեկությունը պահպանվել է Ստեփանոս Օրբելյանի մոտ: Սյունյաց պատմիչը գրում է, որ Ստեփանոս Դ-ն մեկնել է Կոնստանդին կաթողիկոսի մոտ` Նորավանքը որպես առանձին աթոռ վերահաստատելու նպատակով:
Ստեփանոս Դ-ն պաշտոնավորել է մինչև իր մահը` 1260 թ.: Օրբելյանների տոհմական դամբարանում է գտնվում նրա տապանաքարը, որի վրա փորագրված է “ՏՐ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍ :ՉԹ:”:
Ստեփանոս եպիսկոպոսի մահվանից հետո Նորավանքի առաջնորդական աթոռը մեկ տարի զբաղեցնում է Գրիգոր Ա–ն /1260-1261 թթ./, որի մասին հիշատակություն կա Նորավանքի մի նվիրատվական արձանագրության մեջ` որպես առաջնորդի:
Գրիգոր Ա-ից հետո Նորավանքի աթոռը զբաղեցնում է Սարգիս Բ եպիսկոպոսը: Նա Վահրամ Continue reading