Տոն Սուրբ Մարիամ Աստվածածնի տուփի գյուտի


Տոն Սուրբ Մարիամ Աստվածածնի տուփի գյուտի

Սուրբ Աստվածածնին նվիրված տոների շարքին հետագայում ավելացան նաև իր գործածած իրերին նվիրված տոները, որոնցից մեկն է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Հայոց Եկեղեցին հույներից է վերցրել Սուրբ Աստվածածնի գործածած տուփի գյուտին, ինչպես նաև` գոտու գյուտին նվիրված տոները:Տոն Սուրբ Մարիամ Աստվածածնի տուփի գյուտի

Ավանդության համաձայն` Սբ. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝  երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

Այս տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

 

Advertisements