Այսօր Սբ. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օրն է


Այսօր Սբ. Կալիստրատոսի և 49 վկաների և Ղունկիանոս քահանայի հիշատակության օրն է

Ծնունդով քաղկեդոնացի Կալիստրատոսը քրիստոսահալած Դիոկղետիանոս կայսեր բանակի զորականներից էր: Քրիստոնյա լինելու համար Կալիստրատոսին ձերբակալում են և պարկի մեջ դնելով՝ նետում ծովը:

Աստվածային հրաշքով քրիստոնյա զորականը փրկվում է մահից: Տեսնելով Կալիստրատոսի հրաշագործ փրկությունը` Քրիստոսի հավատքին են գալիս նաև զորականի 49 ընկերները և Կալիստրատոսի հետ միասին նահատակվում: Ղունկիանոս քահանան հայտնի է իբրեւ վարդապետ, քրիստոնեության քարոզիչ: Երկարամյա բանտարկությունից հետո նահատակվել է 312 թվականին:

Ղունկիանոս քահանային է վերագրվում Նոր կտակարանի հունարեն սրբագրված թարգմանությունը, որ գործածվում է առ այսօր: Ղունկիանոս քահանային բարձր է գնահատել Հովհան Ոսկեբերանը:

 

Advertisements