ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ. ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ


ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ. ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Է.  Կան շատեր, որ մարդկանց առաջ գովում են խոնարհությունն իրենց խոնարհ ցույց տալու համար, իսկ ճշմարիտ՝ Աստծո ուզածի պես խոնարհը, խոնարհությունը գովում է այն պատճառով, որ բարի ու գովության արժանի է և ո′չ թե որ ինքը դրանով խոնարհ կարծվի ու փառավորվի, մանավանդ որ ճշմարիտ խոնարհը երբեք չի համարում, թե հասել է կատարյալ խոնարհության, այլ միշտ կրթում է իրեն՝ դրան հասնելու համար:

ԽՐԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ. ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ

Ը. Նա չէ խոնարh, ով մեծամեծերի առաջ իրեն նվաստացնում ու խոնարհի կերպարանք է առնում, բայց մտքով իրեն նրանց հավասարապատիվ կամ նրանցից էլ բարձր համարում, այլ նա, ով իրեն բոլորից նվաստ է համարում, թեև մեծ առաքինություններ ու այլ ձեռքբերովի բարիքներ նրանցից ավելի ունենա:

Թ. Խոնա′րհ չէ նա, ով բարի հաջողություններ ունենալիս ու մարդկանցից պատիվ Continue reading

Advertisements

Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն է

Ս. Եղիսե մարգարեն (Եղիսե նշանակում է «Աստված փրկություն է») ապրել է Ն. Ք. 9-րդ դարում, եղել Եղիա մարգարեի աշակերտը և գործել նրա ոգով: Մովսեսից հետո նրան են վերագրվում ամենաշատ հրաշագործությունները: Այդ հրաշագործությունների (թվով՝ 13) և մարգարեությունների մասին պատմվում է Հին Կտակարանի Թագավորություններ Գ և Դ գրքերում:

Եղիսեի գործած հրաշքներից են Դամասկոսի թագավորի զորավար` Նեեման ասորու բժշկությունը, Հորդանանի ջրերը բաժանելը, Երիքովի աղբյուրի ջուրը խմելու համար պիտանի դարձնելը, աղքատ այրուն քաղցից փրկելը` նրա ամանի միջի յուղն անպակաս դարձնելով, սամարացի կնոջ Continue reading