Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ  


 

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ   

1287 թվականին Ստեփանոս Օրբելյանը վերադառնում է Սյունիք, ուր հանդիպում է Տաթևի աթոռի եպիսկոպոսներ Հայրապետի և նրա փոխանորդ Հովհաննեսի ընդդիմությանը: Սյունյաց աթոռի երկփեղկումից հետո, Տաթևի հոգևոր իշխանության ներքո էին գտնվում Սյունիքի թեմերի մեծ մասը, և տեղի եպիսկոպոսները չէին ցանկանում ենթարկվել Ստեփանոսի իշխանությանը ու դիմել էին անգամ մոնղոլ-թաթարների խանին` Արղունին: Սակայն Օրբելյանն իր առջև հստակ նպատակ էր դրել միավորել Սյունյաց աթոռը, և նա  այն անձնավորությունը չէր, որ տեղի տար: Նա ուղևորվում է Արղուն խանի մոտ: Արղունը ընդունում է Ստեփանոսին և արքայական հրամանագրով հաստատում է նրա իրավունքները ու մի պալատական պաշտոնյայի հետ  ուղարկում է Սյունիք:

Վերադառնալով Սյունիք` Ստ. Օրբելյանը թեև կարողանում է իր իրավունքները պարտադրել Տաթևի աթոռին, սակայն սպասում է մինչև աթոռակալների վախճանը: Միաժամանակ նոր ընդհարումներից խուսափելու նպատակով, Ստ. Օրբելյանը չի վերացնում աթոռներից որևէ մեկը, և սահմանում է դրանց եղբայրական հարաբերությունների սկզբունքները: Ինքն էլ իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնաց այդ սկզբունքին. բնակվելով Նորավանքում, նա եկեղեցի է կառուցում Տաթևում, կամ Տաթև` սպասավորելու է ուղարկում իր հաջորդին` ՀովհաննեսՕրբելին: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Տաթևի ու Նորավանքի վերջին աթոռակալները` Սարգիս և Գրիգոր եպիսկոպոսներըմահից հետո ամփոփվել են կողքկողքի` Նորավանքի գավթում:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ   

Դեռ նոր էր Ստ. Օրբելյանը կարգավորել թեմի ներքին գործերը, երբ 1289 թվականին Կիլիկիայում լատինամետների անհիմն մեղադրանքների պատճառով բանտարկվում է կաթողիկոս Կոնստանդին Կատուկեցին, և Ստեփանոս վարդապետ Սկևռացին Կիլիկիայի թագավոր Հեթում Բ-ի /1289-1305/ կողմից կաթողիկոսի հասցեին գրված մեղադրականով որպես պատգամավոր է ուղարկվում Հայաստան:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ   

Սկևռացին ներկայանում է Օրբելյանին, հանձնում մեղադրականը, և թագավորի անունից հրավիրում նոր կաթողիկոսական  ընտրությանը մասնակցելու: Ստ. Օրբելյանը կտրականապես մերժում է թագավորի հրավերը: 1291 Continue reading

Advertisements