Բռնցքամարտի հուշամրցաշար` նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին


Բռնցքամարտի հուշամրցաշար` նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին

Օրերս ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված մրցաշար:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և  Տերունական աղոթքով:

Բռնցքամարտի հուշամրցաշար` նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզետի Continue reading

Advertisements

Վաղը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնն է


Վաղը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնն էՀիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ:

Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9.31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է Continue reading