Բռնցքամարտի հուշամրցաշար` նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին


Բռնցքամարտի հուշամրցաշար` նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին

Օրերս ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին նվիրված մրցաշար:

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և  Տերունական աղոթքով:

Բռնցքամարտի հուշամրցաշար` նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզետի տեղակալ Մելս Հարությունյանը, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի ավագ մարզիչ Կարեն Մարտիրոսյանը և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով իր խոսքում մասնակիցներին մաղթեց հաջողություն և ազնիվ մրցակցություն ցանկացավ:

Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում էին թվով 152 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից:

Բռնցքամարտի հուշամրցաշար` նվիրված Արցախում զոհված վայոցձորցի Վարդան Վարդանյանի հիշատակին

Ինչպես նշեց Կ. Մարտիրոսյանը, Վայոց ձորի մասնաճյուղը գործում է շուրջ 3 տարի և երեխաների շրջանում նշված  սպորտաձևի նկատմամբ սերն ու հետաքրքվածությունը գնալով աճում է:

Հարկ է նշել, որ Վարդան Վարդանյանի անվան հուշամրցաշարը կրելու է ամենամյա բնույթ:

Աղբյուր՝ http://vdzor.mtaes.am/

Advertisements