ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը


ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց  2016 թվականի ամառային զորակոչը

Օրերս Վայոց ձորի մարզի տարածքային զինկոմիսարիատներից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի առաջին նորակոչիկները:

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց  2016 թվականի ամառային զորակոչը

Մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցում նորակոչիկներին բարի երթ և անվտանգ ծառայություն մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Ս. Թարվերդյանը, շնորհավորելով նորակոչիկներին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ, նշեց, որ նորակոչ զինվորներին է վստահվում մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու կարևորագույն և սրբազան գործը: Այդ պատասխանատու առաքելության համար մեր զինվորներին հարկավոր է ուժ, բարձր մարտունակություն և կամք:

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց  2016 թվականի ամառային զորակոչը

Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ վայոցձորցի զինվորները միշտ աչքի են ընկել կարգապահությամբ և Հայոց բանակում մեր մարզի անունը միշտ բարձր են պահել: Նորակոչիկներին ճանապարհելու եկած ծնողներին ու Continue reading

Advertisements

Այսօր Եսայի մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Եսայի մարգարեի հիշատակության օրն է

Ս. Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Ս. Եսայի մարգարեն վեհությամբ և հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարությանմեղքի, կրոնի և զանազան հարցերի մասին:

 Ճկուն միտք ունենալու շնորհիվ նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել՝ Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր կտակարանները կապող օղակն է:

Ս. Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա՝ «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Ս. Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:

Եսայի մարգարեին Հայ եկեղեցին հիշատակում է Վարդավառի տոնին հաջորդող հինգշաբթի օրը: