Վերնաշեն գյուղից դեպի հյուսիս, 7կմ հեռավորության վրա է գտնվում Վայոց ձորի նշանավոր ամրոցներից Բոլորաբերդը, որին կոչում են նաև Պռոշաբերդ, հավանաբար այն պատճառով, որ Պռոշ իշխանը (13-րդ դար), տիրելով Վայոց ձորի մի մասը, վերակառուցել և ավելի է ամրացրել, դարձրել իր իշխանության պաշտպանության հենակետը:

Բոլորաբերդի (Պռոշաբերդ) ընդհանուր տեսքը
Սպիտակավոր Աստվածածին եկեղեցուց դեպի արևելք, սրագագաթ լեռան վրա է գտնվում բերդը: Սա Վայոց ձորի ամենաբարձր գագաթներից է: Բոլորաբերդից հյուսիս-արևելք նշանավոր Ղազմա սարն է, բարձրությունը 3000 մ: Ամրոցի արևմտյան կողմի հարթավայրում նկատելի են հին բնակավայրի հետքեր՝ փոսերի ձևով:
Ուսումնասիրողները գտնում են, որ սա Բոլորաբերդ գյուղի Continue reading