Վայոց ձոր. Սմբատաբերդ


 

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ   

Հայաստանի տարածքում պաշտպանական կառույցներ` բերդեր և ամրոցներ, կառուցվել են հնագույն ժամանակներից սկսած: Դրանք կառուցվել են հարմար վայրերում` զբաղեցնելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ և թշնամական հարձակումների ժամանակ հանդիսացել են դիմադրության հենակետեր` հուսալի պատսպարան հանդիսանալով նաև շրջակա բնակիչների համար:  Այդպիսի ամրաշինական կառույցներից է նաև Սմբատաբերդը:

 Վայոց ձոր. Սմբատաբերդ

Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

 Վայոց ձոր. Սմբատաբերդ

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է  և   հիմնվել է վաղ միջնադարում:

Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:

Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն Continue reading

Advertisements

Այսօր Ս. Աթանագինե եպիսկոպոսի և նրա տասն աշակերտների նահատակության հիշատակության օրն է


Այսօր Ս. Աթանագինե եպիսկոպոսի և նրա տասն  աշակերտների նահատակության հիշատակության օրն է

Ս. Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոց»-ը պատմում է, որ իր աղոթքով և գավազանով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով նահատակվում: Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Continue reading