Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները


Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները

Հուլիսի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները:

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները
Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում 4-րդ հավաքի նորակոչիկներին բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Մ. Հարությունյանն իր խոսքում նորակոչիկներին անվտանգ ծառայություն մաղթեց և նշեց, որ նորակոչիկները գնում են համալրելու հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործին ծառայող իրենց եղբայրներին՝ համատեղ ուժերով հսկելու հայրենիքի սահմաններն ու հայ ժողովրդի խաղաղ կեցությունը:

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները
Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Հայոց բանակում ծառայող վայոցձորցի զինվորները միշտ բարձր են պահել մեր մարզի անունը և աչքի են ընկել կարգապահությամբ: Ծառայության մեկնող նորակոչիկների ծնողներին ու հարազատներին մարզպետի տեղակալը և Եղեգնաձորի զինվորական կոմիսարը  մաղթեցին համբերություն, տոկունություն ու շնորհակալություն հայտնեցին հայրենասեր զավակներ մեծացնելու և դաստիարակելու համար:

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները
Նորակոչիկներին ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Հրայր Ասատրյանը, մարզպետարանի պաշտոնատար այլ անձիք, համայնքների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ, ծնողներ և հարազատներ:

Նորակոչիկներին օրհնության խոսք ասաց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, նրանց հղեց հավատքով և մարտական ոգով ծառայելու մաղթանքներ: Նորակոչիկները հանրապետական կենտրոնական հավաքակայան մեկնելուց առաջ խաչեր նվեր ստացան:
Մենք, նույնպես միանում ենք հնչած բարեմաղթանքներին և մաղթում նորակոչիկներին խաղաղ ու բարի ծառայություն:

Աղբյուր՝ http://vdzor.mtaes.am/

Advertisements