Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ


Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ   

13-րդ դարի վերջերին մոնղոլներն ընդունում են մահմեդականություն և նրանց հպատակ երկրներում սկսվում են կրոնական հալածանքներ քրիստոնյաների նկատմամբ, ծանրանում են հարկերը: Այս ժամանակ նոր ահազանգ է լսվում Կիլիկիայից: Հեթում Բ-ի ցանկությամբ և անմիջական ազդեցությամբ 1293 թվականին կաթողիկոս է ձեռնադրվում Գրիգոր Անավարզեցին /1293-1307/, որը շուտով սկսում է վարել բացահայտ լատինամետ քաղաքականություն:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Նա չի սահմանափակվում միայն արտաքին արդուզարդի ընդօրինակմամբ, այլև հասնում է պատարագի ժամանակ բաժակի մեջ ջուր խառնելուն, նամակագրական կապեր է հաստատում Կոստանդնուպոլսի հունաց պատրիարքի հետ և այլն: Չնայած այս մասին Օրբելյանը տեղյակ էր, սակայն չի ցանկանում գժտությունների նոր դուռ բացել` նկատի ունենալով Կիլիկիայի քաղաքական անբարենպաստ վիճակը:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Սակայն Օրբելյանի այս քաղաքականությունը ի զորու չեղավ կանխելու անցանկալի դեպքերի  հետագա ընթացքը: Շուտով Սյունիք է ժամանում Գրիգոր Անավարզեցու պատվիրակը` Կեսարիայի եպիսկոպոս Կոնստանդինը, որն իր հետ բերում է կաթողիկոսի նորամուծությունների ցուցակը և առաջարկը` ենթարկվելու և ղեկավարվելու դրանցով:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Օրբելյանը, անշուշտ, սպասում էր Անավարզեցու պատվիրակին և հավատացած էր, որ Continue reading

Advertisements

Այսօր Ս. Աթանաս, Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրն է


Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:

Ս. Կյուրեղ

               Ս. Կյուրեղ

Ս. Աթանասը (295-373թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած:

Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Ս. Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման խնդրին: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»:, 328 թվականին բարձրանալով պատրիարքական աթոռ, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Continue reading