Օրերս պարտադիր զինվորական ծառայության մեկնեց ջերմուկցի նորակոչիկների այս տարվա երկրորդ եռյակը:
Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանն օրհնեց եկեղեցում հավաքված նորակոչիկներին:
Տեր Հայրն իր խոսքում կոչ արեց նորակոչիկներին ուժեղ լինել, լավ ծառայել և հայրենիքի նկատմամբ պարտքը հավատարմությամբ կատարել:
Այնուհետև Ջերմուկի փոխքաղաքապետի կողմից նրանց հանձնվեցին օրհնված խաչեր:
Բարի ծառայություն մեր նորակոչիկներին: