Վայոց ձորի մարզի կենսագործունեության կարևոր բնագավառներում արձանագրված արդյունքները


ՀՀ պետբյուջեից մարզին հատկացված գումարների և դրանց նպատակային ծախսերի մասին տեղեկատվություն՝ առանձնապես. 2016 թվականի առաջին կիսամյակում մարզին 19 ծրագրերով պետբյուջեից ֆինասավորումը կատարվել է 1110227.4 հազար դրամ, որից 809834.8 հազար դրամ ծախսվել է կրթության ոլորտում: Մշակույթի ոլորտին հատկացվել է 8479.8 հազար դրամ, որից պետական աջակցության մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացվել է 1100.0 հազար դրամ: Մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 102.6 %-ով: ՀՀ 2016 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեից համայնքների հատկացված դոտացիան եղել է 477079.9 հազ. Դրամ: Ֆինանսավորվել է 100 %-ով: ՀՀ Կառավարության որոշմամբ 2016 թվականին առաջին կիսամյակի ընթացքում փոխհատուցվել է մարզի սահմանամերձ Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս համայնքների էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների կողմից հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կվտ/ժ կվտ/ժ էլեկտրաէնրգիայի քանակությունների համար 50% չափով: Քանզի նշված համայնքները գազաֆիկացված չեն, գազի գնի համար նախատեսված գումարը փոխանցվում է որպես էլ.էներգիայի վարձավճար, յուրաքանչյուր բաժանորդին փոխհատուցելով 180 խոր/մ ծախսած գազի համարժեք գումարի չափով: Առաջին եռամսյակում ընդամենը փոխհատուցվել է 16238.8 հազ. դրամ, բնական գազի և էլեկտրաէներգիայի գումար: Գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման նպատակով հատկացվել է 1417.4 հազ. դրամ, որը ֆինանսավորվել 100%-ով:
Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար հատկացվել է 610 565.3 հազար դրամ: Մատուցվել է 19752.8 հազար դրամի վճարովի բժշկական ծառայություններ: 2016թ. <<Վայքի բուժական միավորում>> ՓԲԸ-ում սկսել է գործել հեմոդիալիզի բաժանմունքը, որը սպասարկում է մարզի 6 բնակչի: 2016թ. հունիսի 13-ից 25-ը իրականացվել է Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Ucom ընկերության կողմից համատեղ իրականացվող <<Լույս հայի աչքերին>> 2016 թվականի ծրագիրը: Մարզի բուժհաստատությունների ակնաբույժների կողմից 2016թ.-ին իրականացվել են շուրջ 1000 մեծահասակի և 810 երեխայի ակնային զննում: Ակնային զննում անցածներից 133-ը ծրագրի շրջանակում ենթարկվել են վիրահատության, իսկ 38-ը՝ լազերային միջամտության: ՀՀ Վայոց ձորի մարզպետի միջամտությամբ ծրագրի շրջանակում վիրահատության են ենթարկվել նաև մարզի սոցիալապես անապահով ընտանիքների ևս 15 բնակիչ: 2016թ.-ին պետական պատվերով բուժման և հետազոտման համար մարզին հատկացված 30 տեղից 1-ին կիսամյակի ընթացքում մարզպետի միջնորդագրով հանրապետության բուժհաստատություններ պետական պատվերով բուժման և հետազոտման են ուղեգրվել 22 քաղաքացի, 3 քաղաքացի պետական պատվերով բուժման և հետազոտման համար մարզպետի կողմից ուղեգրվել են մարզի բուժհաստատություններ: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում առողջարանային վերականգնողական բուժման են ուղեգրվել 38 մեծահասակ և 3 երեխա:
Սոցիալական ապահովության բնագավառում ձեռնարկվել է համապատասախան միջոցառումներ նպաստի համակարգին պետական բյուջեից հատկացվող միջոցների հասցեականության պահպանման և նպատակային օգտագործման ուղղությամբ:
Արդյունքում հանրապետությունում նպաստառու ընտանիքների միջին թիվը կազմել է 13.4%, իսկ մարզում 11.4%: Առաջին կիսամյակում մարզում նպաստ է ստացել 2055 ընտանիք, որից ընտանեկան նպաստ 1549 և սոցիալական նպաստ 506 ընտանիք: Վճարվել է 339 մլն դրամ նպաստ: Հրատապ եռամսյակային օգնություն է ստացել 133 ընտանիք, վճարվել է 10.5մլն դրամ: Մարզում կենսաթոշակառուների թիվը 10409 է, որոնց ամսական վճարվում է 414 մլն դրամ կենսաթոշակ:
Վայոց ձորի մարզի սոցիալական ապահովության տարածքային գործակալությունները ստացել են 1188 DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր, որից 1071-ը տրվել է 2015 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, 30.85 և ավելի կամ միայն անաշխատունակ անդամներ ունեցող 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին և 117-ը ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինվորական ծառայողների ընտանիքներին: Մարզի ԶՏԿ -ներում 2016թ. առաջին կիսամյակում գրանցվել է 1253 գործազուրկ, որից 6 ամսվա ընթացքում 109-ը տեղավորվել է աշխատանքի:
Մարզում գյուղատնտեսության զարգացման նպատակով 2016 թվականին պետական աջակցության ծրագրերով շուկայականից ցածր գներով մարզի հողօգտագործողներին հատկացվել է 459.85տ ազոտական, 5.75տ կալիումական, 4.0տ ֆոսֆորական, պարարտանյութեր, 64150լ դիզելային վառելանյութ, 81տ գարնանացան գարու, 0.5տ առվույտի և 104տ աշնանացան ցորենի սերմացուներ: 2016թ.մարզի ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 6851 հա, որը նախորդ տարվա համեմատ ավել է 1129 հա-ով, այսպիսով վերջին երկու տարիներին մարզի ընդհանուր ցանքային տարածությունները ավելացել են մոտ 2200 հա-ով:
2016 թվականի մայիսի 30-ի դրությամբ ACBA-CREDIT AGRIKOLE բանկի միջոցով մարզի 142 գյուղացիական տնտեսություններին տրվել է շուրջ 409080 դոլար գյուղատնտեսական նշանակության վարկեր՝ 14-24% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով և 531 գյուղացիական տնտեսությունների 392մլն. դրամ սուբսիդավորված վարկեր 14% տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով: Կառավարության կողմից սուբսիդավորվում է վարկերի 6%-ը:
2016 հունվարի 1-ի դրությամբ մարզում առկա է 25026 գլուխ խոշոր եղջերավոր անասուն/+2448/, որից կովեր` 9861 /+218/ գլուխ, մանր եղջերավոր` 21691 (-3133), խոզեր` 2627 գլուխ (+578), թռչուններ՝ 116557 թև (-22882) և մեղվաընտանիք՝ 22570/+715/ փեթակ:
Եղեգնաձոր ՋՕԸ-ի կողմից իրականացվում է ոռոգման ջրի անխափան մատակարարում:
Եղեգնաձորի պահածոների գործարանի արտադրական հզորությունները թույլ են տալիս տարեկան մթերել շուրջ 1600տ. պտուղ-բանջարեղեն, որը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված պտղի և բանջարեղենի իրացումը արդյունավետ և ժամանակին կազմակերպելու ուղղությամբ:
Անասնաբուժական ծառայությունների կողմից սահմանված ժամկետներում իրականացվել է պետական պատվերով նախատեսված ախտորոշիչ և կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Բույսերի պաշտպանության ծրագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից անվճար մարզին հատկացված 38կգ ռոդիֆակում թունանյութ մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Մարզում «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունա-կության» ծրագրի շրջանակներում ընդգրկվել են Աղնջաձոր, Ռինդ, Վերնաշեն, Զառիթափ Սարավան, Կարմրաշեն, Շատին, Արտաբույնք համայնքները: Համաձայն համայնքների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկագրի մարզում առկա է 23 հացահատիկահավաք կոմբայններից 20-ը սարքին վիճակումեն: Առկա գյուղատնտեսական տեխնիկան անհրաժեշտության դեպքում ըստ գոտիականությամբ մեր կողմից համակարգված տեղաշարժելու պայմաններում կարող ենք խնդիրներ չունենալ բերքահավաքը ժամանակին և անկորուստ իրականացնելու աշխատանքներում:
Արդյունաբերության վերաբերյալ ներկայացվեց, որ 2016թ. 1-ին կիսամյակում Վայոց ձորի մարզում, ըստ կազմակերպություններից ստացված հաշվետվությունների տվյալների, ինչպես նաև վիճակագրական մոնիտորինգում չընդգրկված տնտեսավարող փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության գնահատման (ընթացիկ գներով) թողարկվել է 7.8 մլրդ. դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել է 8.1 մլրդ. դրամի արտադրանք, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 8 % : -Հիմնականում աճը ապահովվել է էլ էներգիայի, հանքային ջրերի, խմիչքների և հանքաարդյունաբերության ծավալների աճով: Մարզպետարանը մարզի գործարարներին, ձեռներեցներին աջակցել է թողարկվող արտադրանքի գովազդման, հանրապետական և միջազգային ցուցահանդեսներում նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ: -Մարզում գործարարության աշխուժացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում բազմակողմանի համագործակցային հարաբերությունների զարգացումն ու խորացումը հետևյալ պետությունների հետ՝ Իրանի Իսլամական Հանրապետության (ՈՒրմիա նահանգ), ՌԴ (Նիժնի-Նովգորոդի, Արխանգելսկի մարզ), Բելոռուսիայի Հանրապետության (Մինսկի մարզ):
Զբոսաշրջությունը Վայոց ձորի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Մարզում առկա է 1200 պատմամշակութային հուշարձաններ՝ տարածված 44 համայնքներում: Վայոց ձորի մարզում կարելի է առաջադրել զբոսաշրջության հետևյալ ուղղությունները՝ էկոտուրիզմ, գիտական տուրիզմ, բնական տուրիզմ, արկածային տուրիզմ (ժայռամագլցումներ. անձավագիտական տուրեր, լեռնային և հետիոտն երթեր, ձիավորություն լեռնային տարածքներով, կանյոնինգ, ձկնորսություն), պատմամշակութային տուրիզմ: 2015 թվականի առաջին կիսամյակի համեմատ 2016 թվականի առաջին կիսամյակում մարզ ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 300-ով կամ 2%-ով:
Քաղաքաշինություն 2016թ-ի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցներով մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվել է 13.99 մլն. դրամի շին.մոնտաժային աշխատանքներ՝ Ջերմուկ քաղաքի Արփա գետի կիրճի հետիոտն ճեմուղու վերակառուցում և բարեկարգում: Աշխատանքներն ընթացքի մեջ են :
ՀՀ պետական բյուջեի միջոցներով Վայքի քաղաքապետարանի պատվիրատվությամբ իրականացվել է՝ 1.«Արևիկ» մարզադաշտի հիմնանորոգում – 60.0 մլն. դրամ (ավարտված է): 2.Մարզադաշտին կից այգու բարեկարգում – 60.0 մլն. դրամ (ավարտված է): Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ պետական հիմնարկության միջոցներով իրականացվել է՝ Մալիշկա համայնքում գազաֆիկացման ընդլայնում (55.0 մլն. ), Արենիում՝ոռոգման ջրագծի վերակառուցում (74.23 մլն.), Վերնաշենում՝ ոռոգման ջրագծի վերակառուցում (31.300 մլն), Գետափում ոռոգման ջրագծի վերակառուցում (95.27 մլն), Ելփինում ոռոգման ջրագծի վերակառուցում (76.500 մլն), Արինում ոռոգման ջրագծի վերակառուցում (99.400 մլն), Ազատեկում ոռոգման ջրագծի վերակառուցում (190.030 մլն), Ռինդում խմելու ջրագծի կառուցում (է310.62 մլն), Ռինդում ոռոգման ջրագծի կառուցում (38.0 մլն), Հերհերում խմելու ջրագծի վերակառուցում դրամ (283.2 մլն.), Գոմքում խմելու ջրագծի վերակառուցում (35.7 մլն), Աղնջաձորի արոտավայրերում ջրաբիացման համակարգի կառուցում (2.12 մլն), Ռինդի արոտավայրերում ջրաբիացման համակարգի կառուցում (3.2 մլն ) դրամի շինաշխատանքներ:
Վերջին օրերի սրբեր բարեգործական կորպորացիայի միջոցներով Ռինդ համայնքում իրականացվել էխմելու ջրագծի վերանորոգում 6.396 մլն. դրամի չափով, Խնձորուտ համայնքում խմելու ջրագծի վերանորոգում 3.956 մլն. դրամի չափով:
<<Ֆուլեր տնաշինական կենտրոն>> ԲՀԿ-ի միջոցներով իրականացվել է՝ խմոցների տեղադրում՝ Շատին համայնքի արոտավայրերում (4.5 մլն), Թառաթումբում՝ (5.0 մլն.), Հորսում. դրամ (1.0 մլն), Քարագլուխում՝ (4.0 մլն.) դրամ արժողությամբ:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով իրականացվել է՝ Զառիթափ համայնքի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում 90.868 մլն. դրամ արժողությամբ, որի աշխատանքները շարունակվում են), իսկ Համայնքային բյուջեի միջոցներով Գնդեվազ համայնքում իրականացվել է՝ ոռոգման ջրագծի վերակառուցում- 96.4 մլն. դրամ արժողությամբ, Բնության համաշխարային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի միջոցներով Եղեգնաձոր քաղաքի իրականացվել է այցելությունների կենտրոնի կառուցում-24.0 մլն. դրամ արժողությամբ, որի աշպատանքները նույնպեսշարունակվում են:
2016թ. երկրորդ կիսամյակում կիրականացվեն քաղաքաշինական հետևյալ ծրագրերը՝
Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ պետական հիմնարկության միջոցներով
Ազատեկ համայնքի խմելու ջրագծի վերանորոգման աշխատանքները 143.730 մլն., Հերհեր համայնքի խմելու ջրագծի վերակառուցման շարունակությունը- 67.2 մլն, Գոմք համայնքի խմելու ջրագծի վերակառուցման շարունակությունը 32.0 մլն. դրամ արժողությամբ :
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով կիրականացվի Զառիթափի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման շարունակությունը, 32.9 մլն. դրամ արժողությամբ :
Գյուղ նախարարության ԾԻԳ ՊՀ-ի միջոցներով կիրականացվի Աղնջաձոր համայնքի արոտավայրերում ջրաբիացման համակարգի կառուցման շարունակությունը- 40.28 մլն և Ռինդի արոտավայրերում ջրաբիացման համակարգի կառուցման շարունակությունը 60.8 մլն. դրամ արժողությամբ :
Բնության համաշխարային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի միջոցներով կիրականացվի Եղեգնաձոր քաղաքի այցելությունների կենտրոնի կառուցման շարունակությունը 6.447 մլն. դրամ արժողությամբ, Համայնքային բյուջեի միջոցներով կիրականացվի Գնդեվազ համայնքի ոռոգման ջրագծի վերակառուցման շարունակությունը, 24.1 մլն. դրամ արժողությամբ:
Ճանապարհաշինություն

2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 139.9կմ մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ, իսկ 37.5 կմ ընթացիկ պահպանման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ հիմանորոգվում է Չիվա-Ռինդ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհի 2.2 կմ հատվածը՝ 204 մլն դրամի չափով, որի աշխատանքները կավարտվեն երկրորդ կիսամյակում (01.10.2016թ):
2016 թ-ի ll-րդ կիսամյակում նախատեսված ծրագրեր
Ճանապարհաշինություն՝ ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ՝
1.Արենի-Խաչիկ ավտոճանապարհի երեք ոլորանների հիմնանորոգում, գումարը՝ 79 մլն դրամ:
2. Մ2 Երևան-երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 159+200 հատվածում կամրջի հիմնանորոգում, գումարը՝ 23.8 մլն դրամ:
3. Գնդեվազ համայնքի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում, գումարը՝ 88.9 մլն դրամ:
4. Ջերմուկ քաղաքի գործարանային փողոցի և հարակից մայթերի վերագորոգում, գումարը՝ 59.9 մլն դրամ:
Համայնքին տրամադրված սուբվենցիայի գումարով՝
1. Վարդահովիտի ներհամայնքային փողոցների բարեկարգում, գումարը՝ 15 մլն դրամ

Advertisements

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը` նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը


Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը` նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը

2016 թվականի հուլիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2016 թի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը` նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը

Ասուլիսը կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Ասուլիսին մասնակցում էին <<Վարդաձոր>> և <<ԱգրոԿամուրջ>> ամսաթերթերի խմբագիրները, Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատուն, մարզում գործող «Հույս 98», «Շուշան», «Եղեգնաձորի կանանց տարածքային ասոցացիա» և «Երիտասարդ ընտանիքի աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունների նախագահները:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մամուլի ասուլիսը` նվիրված 2016 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփմանը
Մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և մարզպետի գործունեության 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքները: Նշեց, որ ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում Continue reading