Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց ջերմուկցի նորակոչիկների այս տարվա երկրորդ եռյակը


Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց  ջերմուկցի նորակոչիկների այս տարվա երկրորդ եռյակը

Օրերս պարտադիր զինվորական ծառայության մեկնեց ջերմուկցի նորակոչիկների այս տարվա երկրորդ եռյակը:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց  ջերմուկցի նորակոչիկների այս տարվա երկրորդ եռյակը

Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանն օրհնեց եկեղեցում հավաքված նորակոչիկներին:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց  ջերմուկցի նորակոչիկների այս տարվա երկրորդ եռյակը

Տեր Հայրն իր խոսքում կոչ արեց նորակոչիկներին ուժեղ լինել, լավ Continue reading

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ


Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ   

13-րդ դարի վերջերին մոնղոլներն ընդունում են մահմեդականություն և նրանց հպատակ երկրներում սկսվում են կրոնական հալածանքներ քրիստոնյաների նկատմամբ, ծանրանում են հարկերը: Այս ժամանակ նոր ահազանգ է լսվում Կիլիկիայից: Հեթում Բ-ի ցանկությամբ և անմիջական ազդեցությամբ 1293 թվականին կաթողիկոս է ձեռնադրվում Գրիգոր Անավարզեցին /1293-1307/, որը շուտով սկսում է վարել բացահայտ լատինամետ քաղաքականություն:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Նա չի սահմանափակվում միայն արտաքին արդուզարդի ընդօրինակմամբ, այլև հասնում է պատարագի ժամանակ բաժակի մեջ ջուր խառնելուն, նամակագրական կապեր է հաստատում Կոստանդնուպոլսի հունաց պատրիարքի հետ և այլն: Չնայած այս մասին Օրբելյանը տեղյակ էր, սակայն չի ցանկանում գժտությունների նոր դուռ բացել` նկատի ունենալով Կիլիկիայի քաղաքական անբարենպաստ վիճակը:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Սակայն Օրբելյանի այս քաղաքականությունը ի զորու չեղավ կանխելու անցանկալի դեպքերի  հետագա ընթացքը: Շուտով Սյունիք է ժամանում Գրիգոր Անավարզեցու պատվիրակը` Կեսարիայի եպիսկոպոս Կոնստանդինը, որն իր հետ բերում է կաթողիկոսի նորամուծությունների ցուցակը և առաջարկը` ենթարկվելու և ղեկավարվելու դրանցով:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Օրբելյանը, անշուշտ, սպասում էր Անավարզեցու պատվիրակին և հավատացած էր, որ Continue reading

Այսօր Ս. Աթանաս, Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրն է


Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:

Ս. Կյուրեղ

               Ս. Կյուրեղ

Ս. Աթանասը (295-373թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած:

Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Ս. Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացման խնդրին: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»:, 328 թվականին բարձրանալով պատրիարքական աթոռ, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Continue reading

Այսօր Ս. Սոփիայի և նրա երեք դուստրերի` Ս. Պիստոսի, Ս. Ելպիսի և Ս. Ագապիի հիշատակության օրն է


img_20111Այս անունները քրիստոնեական ծագում ունեն և հունարեն հաջորդաբար նշանակում են իմաստություն, հավատ, հույս և սեր:

Ս. Սոփիան ազնվական ընտանիքի զավակ էր և բնակվում էր Հռոմ քաղաքի մոտ: Կորցնելով ամուսնուն` նա լիովին նվիրում է Աստծուն: Լինելով Քրիստոսի ջերմեռանդ հետևորդ` իր երեք դուստրերին դաստիարակում է քրիստոնեական ոգով: Նրանց կյանքում իշխում են միայն քրիստոնեական արժեքներն ու գաղափարները: Եվ ահա հեթանոս մի երիտասարդ սիրահարվում է Սոփիայի աղջիկներից մեկին և կնության խնդրում: Սակայն մայրը մերժում է երիտասարդին` ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարտից ավելի թանկ ենք համարում»: Երիտասարդը վրդովվելով` իր բողոքն է հայտնում ժամանակի կայսր Ադրիանոսին: Կայսրն ավելի դաժան փորձության է մատնում նրանց, կանչում է երեք աղջիկներին և պահանջում կուռքերին զոհ մատուցել: Սակայն մանկուց դաստիարակված լինելով Հիսուս Քրիստոսի պատվիրաններով` աղջիկներն Continue reading

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները


Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները

Հուլիսի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձորի տարածքային զինկոմիսարիատից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները:

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները
Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում 4-րդ հավաքի նորակոչիկներին բարի երթ մաղթեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը և Եղեգնաձորի զինվորական կոմիսար Արմեն Սարգսյանը: Մ. Հարությունյանն իր խոսքում նորակոչիկներին անվտանգ ծառայություն մաղթեց և նշեց, որ նորակոչիկները գնում են համալրելու հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան գործին ծառայող իրենց եղբայրներին՝ համատեղ ուժերով հսկելու հայրենիքի սահմաններն ու հայ ժողովրդի խաղաղ կեցությունը:

Բանակ մեկնեցին 2016 թվականի ամառային զորակոչի 4-րդ հավաքի նորակոչիկները
Ա. Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Հայոց բանակում ծառայող վայոցձորցի զինվորները միշտ բարձր են պահել մեր մարզի անունը և աչքի են ընկել կարգապահությամբ: Ծառայության Continue reading