Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի հիշատակության օր


Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների` Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի եւ Դանիելի հիշատակության օր

Արիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր եւ շատ վաղ հասակից մտել էր վանական կյանք: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր հոր կողմից` դառնալով նրա գործակիցը: 325 թվականին մասնակցել է Նիկիայի Ա Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թվականին Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից, նրա անուղղելի վարքը քննադատելու համար և թաղվել Թիլ ավանում:

Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր: Ամուսնացած էր և ուներ երկու զավակ, Գրիգորիս և Հուսիկ: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Թեեւ Հայաստանում քրիստոնեությունը հաստատվել էր որպես պետական կրոն, սակայն բազմաթիվ վայրերում դեռևս գոյություն ուներ հին հավատը: Այդ պատճառով Վրթանես հայրապետն ամենամյա մեծահանդես պաշտամունք էր կազմակերպում Տարոնում, հեթանոսությունն աստիճանաբար վերացնելու համար:

Վրթանեսը վախճանվել է 341 թվականին եւ թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում, Լուսավորչի նշխարների մոտ: Գրիգորիսը Վրթանեսի ավագ որդին էր: Նա Հայ Եկեղեցու կողմից հարեւան հեթանոս ազգերի մեջ քրիստոնեությունը տարածելու ջանքեր է գործադրում: Նահատաակվում է մազքութների Սանեսան թագավորի հրամանով, իսկ մարմինն իր սարկավագների ձեռքով ամփոփվում է Արցախի Ամարաս ավանում, որտեղ 489 թվականին Աղվանից Վաչագան թագավորի օրոք, Սրբի նշխարների վրա կառուցվում է Continue reading

Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսո


Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, ՀեսոՆախահայրերը Հին կտակարանի այն անձերն են, որոնց համար Հին Ուխտի Յոթանասնից թարգմանության մեջ գործածվում է «պատրիարք» բառը, որն օգտագործվում էր կրոնական և քաղաքացիական աշխարհիկ առաջնորդների համար: Նախահայր բառի համարժեքն է նահապետը: Աստվածաշունչ մատյանում ներկայացված է նահապետների երկու ցուցակ: Առաջինը (Ծննդ. Դ 17-18) սկսվում է Կայենով` հասնելով մինչև Մաթուսաղա և Ղամեք, իսկ մյուսը` (Ծննդ. Ե 30-31) սկսվում է Սեթով և վերջանում  կրկին Ղամեքով: Քրիստոնեական եկեղեցին սրբերի շարքն է դասել նաև մարդկության նախահայր Ադամին, հաստատելով այն ճշմարտությունը, որ Քրիստոսի փրկչական արյունը թափվել է բոլոր ադամորդիների համար՝ սկսած նրանց նախահորից, և որ Ադամի փրկությամբ վերանում է ադամական անեծքը բոլոր նրանցից, ովքեր ապաշխարելով հավատում ու մկրտվում են՝ դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ: Continue reading

Վայոց ձոր. Սմբատաբերդ


 

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ   

Հայաստանի տարածքում պաշտպանական կառույցներ` բերդեր և ամրոցներ, կառուցվել են հնագույն ժամանակներից սկսած: Դրանք կառուցվել են հարմար վայրերում` զբաղեցնելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունքներ և թշնամական հարձակումների ժամանակ հանդիսացել են դիմադրության հենակետեր` հուսալի պատսպարան հանդիսանալով նաև շրջակա բնակիչների համար:  Այդպիսի ամրաշինական կառույցներից է նաև Սմբատաբերդը:

 Վայոց ձոր. Սմբատաբերդ

Սմբատաբերդ ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին:

 Վայոց ձոր. Սմբատաբերդ

Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու անառիկ ամրոցներից մեկն է  և   հիմնվել է վաղ միջնադարում:

Այն մինչև 7-րդ դարի առաջին քառորդը պատկանել է Սյունյաց գահերեց իշխաններին, այնուհետև 10-րդ դարում անցել է Բագրատունիներին, իսկ 13-րդ դարում` Օրբելյան իշխաններին և մինչև 15-րդ դարը եղել է նրանց տոհմական սեփականությունը: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:

Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն Continue reading

Այսօր Ս. Աթանագինե եպիսկոպոսի և նրա տասն աշակերտների նահատակության հիշատակության օրն է


Այսօր Ս. Աթանագինե եպիսկոպոսի և նրա տասն  աշակերտների նահատակության հիշատակության օրն է

Ս. Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոց»-ը պատմում է, որ իր աղոթքով և գավազանով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով նահատակվում: Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Continue reading