Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի


Հիշատակ Սբ. Աստվածածնի գոտու գյուտի

Սբ. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Սբ. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին:

 Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

 Արկադիոս կայսեր օրոք (395 – 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Սբ. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Continue reading

Advertisements

Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն է


Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն է

Սբ. Թովմաս առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ:

Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե′ր իմ և Աստվա′ծ իմ» (Հովհ. 20: 28):

Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե′ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16):

Ըստ ավանդության՝ Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Նոր Կտակարանում Հակոբոս կրտսերը (այսպես է անվանվում Զեբեդեոսիորդի Հակոբոսի հետ չշփոթելու համար) հիշատակվումէ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), սակայն այլ տեղեկություններ նրա մասին Ավետարանում այլևս չենք գտնում: Վերջին տեղեկությունը նրա մասին Գործք առաքելոցում է (1:13)` Մատաթիայի ընտրության ժամանակ։ Continue reading

Այսօր Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրն էԵրեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Նրա մասին, համեմատաբար ավելի շատ վավերական տեղեկություններ կան: Ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին, Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր:

Երեմիան քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծու կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը` հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից: Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չէր ըմբռնում նրա ազնիվ մղումները, մինչդեռ նա մարգարեանում էր Երուսաղեմի ու Continue reading

Տոնակատարություն Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում


Տոնակատարություն Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցում

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի, Սբ. Աննայի  և յուղաբեր կանանց հիշատակը:

Այդ օրը Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն է:

Սբ. Աննա եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Հայր Սուրբը, վկայակոչելով հոգևոր–բարոյական բարձր արժանիքներով ապրող Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի կազմած սրբազան ընտանեկան հարկը, նրանց օրինակով՝ կարևորեց քրիստոնեական արժեքներով ապրող այսօրվա հայ ընտանիքի կարևորությունը պետության և եկեղեցու կայացման, ազգային ինքնության պահպանման սրբազան գործում:

Սբ. Պատարագի ավարտին կատարվեց Անդաստանի կարգ:

Արարողությանը ներկա էին Մալիշկա համայնքի Continue reading

Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է


Վաղը Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է

Ս. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր տաճարում ընծա մատուցելիս քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը:

Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:

Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ:  Continue reading