Այսօր Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օրն է


Այսօր Սբ.Վահան Գողթնեցու հիշատակության օրն էՍբ.Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:

Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած մեծացել էր արաբական միջավայրում, բայց Վահանը գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա եւ ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին եւ վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք:

Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ եւ տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին եւ վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր Continue reading

Advertisements