«ԺՊԻՏ» ճամբարի երեխաների ուխտագնացությունը Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցի


«ԺՊԻՏ» ճամբարի երեխաների ուխտագնացությունը Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցի

Ջերմուկի «ԺՊԻՏ» ամառային դպրոց-ճամբարին մասնակցում են 50-ից ավել 6-15 տարեկան երեխաներ: Ճամբարը կազմակերպվել է «Ջերմուկի երիտասարդական կենտրոն» ՀՈԱԿի և «Համայնքային նախաձեռնություն հանուն զարգացման» ՀԿի կամավորների նախաձեռնությամբ, որի նպատակն է ամառային օրերին երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն ու նրանց մեջ ազգային, հայրենասիրական և այլ բարոյական արժեքներ սերմանելը:

Ճամբարին աջակցել են Ջերմուկի քաղաքային գրադարանը և Ջերմուկի շախմատի դպրոցը, ինչպես նաև երիտասարդ կամավոր ջոկատավարները, որոնց շնորհիվ անցկացվում է ճամբարը:

Ջերմուկ քաղաքի «ԺՊԻՏ» ճամբարի երեխաների օրերը շատ հետաքրքիր են անցնում. սովորում են հայկական ազգագրական երգ ու պար, դիտում են հետաքրքիր ֆիլմեր, սպորտային ու ժամանցային տարբեր խաղեր են կազմակերպում, սովորում են հայակական մանրանկարչության մասին և փորձում գունավորել հայկական ազգային մանրանկարներ, լեյտենանտ Խաչատրյանի շնորհիվ արդեն տիրապետում են մարտական արվեստին:

Նաև ճամբարի երեխաների համար շաբաթը 2 անգամ կազմակերպվում են հոգևոր դասեր, որոնք անցկացնում է Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:  

«ԺՊԻՏ» ճամբարի երեխաների ուխտագնացությունը Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցի

Օրերս ճամբարի երեխաներն ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցի, որտեղ Տեր Գալուստ քահանա Սահակյանն օրհնեց նրանց, ապա աղոթք հնչեցրեցին առ Աստված:

«ԺՊԻՏ» ճամբարի երեխաների ուխտագնացությունը Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցի

 Վերջում Տեր Հայրը երեխաների հետ խոսեց եկեղեցասիրության և մանուկների մասին:

Թեմի լրատվության բաժին

Advertisements