Լեհ երիտասարդների այցը Վայոց ձորի թեմ


Լեհ երիտասարդների այցը Վայոց ձորի թեմ

2015 թվականի մարտի 10-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի Լեհաստանի Սկիերնևիցի քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի և Լեհաստանի միջև կրթական և երիտասարդական փոխանակման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

Լեհ երիտասարդների այցը Վայոց ձորի թեմ

 Այդ պայմանավորվածությունների շրջանակներում օգոստոսի 2-ից Վայոց ձորի մարզ են այցելել Գլուխովի տարածաշրջանային քոլեջի խոհարարության խմբի մի խումբ ուսանողներ և նրանց երկու դասախոսները:

 Օգոստոսի 5-ին լեհ ուսանողներն այցելեցին Վայոց ձորի թեմ:

Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում նրանց հետ հանդիպեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով օրհնեց եկեղեցում հավաքված ուսանողներին, ապա պատմեց եկեղեցու պատմությունը:

Լեհ երիտասարդների այցը Վայոց ձորի թեմ

«Տեր ողորմյա»-ով ավարտվեց հանդիպումը:

Լեհ երիտասարդների այցը Վայոց ձորի թեմ

Այնուհետև ուսանողները գնացին Վայոց ձորի թեմի առաջնորդարան՝ ծանոթանալու թեմի Երիտասարդաց միության գործունեությանը:

Լեհ երիտասարդների այցը Վայոց ձորի թեմ

ԵՄ-ի պատասխանատու Ա. Ստեփանյանը ներկայացրեց կատարված աշխատանքները:

Լեհ երիտասարդների այցը Վայոց ձորի թեմ

Հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ԵՄ-ի գործունեությսնը:

Վերջում ԵՄ-ի անդամները ազգագրական պար ուսուցանեցին նրանց:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

 

Advertisements