Հայոց եկեղեցու սրբերը և սրբակենցաղ անձինք. Սուրբ Հուսիկ Հայրապետ


սրբակենցաղ անձինք

Հուսիկը Վրթանես հայրապետի կրտսեր որդին էր, Գրիգոր Լուսավորչի թոռը և առաքինությամբ նման էր հորն ու պապին: Նա, նախքան հայրապետական աթոռին նստելը, փեսայացել էր Տիրան թագավորին: Հորից հետո հայոց հայրապետն էր Հուսիկը՝ ձեռնադրված Կեսարիայում:

Մինչ այդ էլ նա աղոթասեր էր, ճգնասեր, աստվածապաշտ: Նորընծա կաթողիկոսը երիտասարդ էր, առույգ, բարձրահասակ, գեղեցկադեմ և, ինչպես իր հայրը, օժտված էր Աստծու պարգևած շնորհներով: Սակայն նրա և Տիրան թագավորի հարաբերությունները այնքան էլ խաղաղ չընթացան: Դեռ ավելի, դրանք շուտով սրվեցին:

«Թագավորը և իշխանները, – գրում է Բուզանդը, – մեղքեր էին գործում, զուր տեղն անմեղ արյուն թափում (սպանություններ կատարում): Իսկ հայրապետը շարունակ նրանց դիմադրում էր, հանդիմանում, խրատում»:

Բուզանդը գովեստով է խոսում Հուսիկի մասին, ասելով, որ նա մանկությունից ի վեր իմաստնությամբ նմանվել է հայրերին: Պատմիչը նրան նմանեցնում է անուշահոտ ծաղկի, ճշմարտության համար մինչև մահ մարտնչող մարտիկ և Continue reading

Advertisements