Հիսուս Իր պատգամը քարոզել է որոշակի ժամանակ՝ հռոմեական տիրապետության տարիներին և որոշակի վայրում՝ Պաղեստինում։ Անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել Պաղեստինի և նրա շրջակա մարզերի բնապատկերը։
Այժմյան Պաղեստինի բնապատկերը ձևավորվել է հեռավոր անցյալում, երբ երկրի քարքարոտ սարահարթը քայքայվեց և ստեղծվեց մի երկար, խորը իջվածք՝ Հորդանանի դաշտավայրը։ Այս երկրաբանական փոփոխությունն առաջացրեց 480կմ երկարությամբ, 48կմ լայնությամբ մի դաշտավայր, որը 1000մ ցածր էր ծովի մակերևույթից։
Երկրի կեղևի այսպիսի շարժման հետևանքով առաջացան Պաղեստինի հինգ գլխավոր աշխարհագրական շրջանները։
Հարթավայրեր

Հերմոն լեռը, որն Իսրայելի հյուսիսային սահմանն էր
Նեղ ծովեզրյա հողաշերտ, որը տարածվում է Թաբոր լեռան ստորոտից մինչև Եզդրելոնի կամ Հեզրայելի դաշտավայրը ներառյալ։
Բարձրավանդակներ
Բլրակներն ու հովիտները կազմում են հարթավայրերի և Հորդանանի դաշտավայրի միջև գտնվող տարածությունը՝ բարձրավանդակները։ Լանջերը կարող են օգտագործվել գյուղատնտեսական նպատակներով։
Անապատ
Մեռյալ ծովից դեպի հարավ ձգվող անբերրի տափաստան։
Հորդանանի դաշտավայր
Վերը նկարագրված դաշտավայրն է, որտեղ Continue reading