Հայտարարություն. Խաղողօրհնեքը Նորավանքում


Հայտարարություն. Խաղողօրհնեքը Նորավանքում

Սիրելի՛ հայորդիներ,

Oգոստոսի 14-ին՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման և Խաղողօրհնեքի տոնի օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը սիրով հրավիրում են բոլորին Նորավանքի վանական համալիր, որտեղ կմատուցվի Սուրբ և Անմահ Continue reading

Advertisements

Հայտարարություն. Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է (Խաղողօրհնեք)


Սիրելի՛ հայորդիներ,

2016 թվականի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք):

Հայտարարություն. Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է (Խաղողօրհնեք)

Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված Continue reading

Օգոստոսի 14-ին՝ Խաղողօրհնեք


Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)

Վաղը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, ով բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)Դարբնոց քար կոչվող վայրում:

 Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Աստվածամոր  երկրավոր  կյանքի վախճանը «ննջում» է անվանվում՝  հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:

Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը:

 

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ Continue reading

Տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի


Տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքիՇողակաթի տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, ՍուրբՏոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի Էջմիածնի մայր տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Սուրբ Կույսի Վերափոխման տոնին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ մայր տաճարն էլ Սուրբ Աստվածածնի անվանը նվիրված լինելով` Հայ եկեղեցին Սուրբ Կույսի Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց Continue reading