Հայտարարություն. Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է (Խաղողօրհնեք)


Սիրելի՛ հայորդիներ,

2016 թվականի օգոստոսի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք):

Հայտարարություն. Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է (Խաղողօրհնեք)

Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այդ օրը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Խաղողօրհնեքի արարողությունը:

Ս. Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին:

   

Թեմի լրատվության բաժին

Advertisements