Տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի


Տոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքիՇողակաթի տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի լուսավորիչ Ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես է երկնքից մի շող կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, ՍուրբՏոն Շողակաթի` Սուրբ Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի Էջմիածնի մայր տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թվականին, Սուրբ Կույսի Վերափոխման տոնին:

Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ մայր տաճարն էլ Սուրբ Աստվածածնի անվանը նվիրված լինելով` Հայ եկեղեցին Սուրբ Կույսի Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը նշում է Շողակաթի տոնը: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես մի ընտրյալ ժողովուրդ, որն առաջինը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:

 

Advertisements