Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 14-ին:
Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն այս տարի նույնպես առանձնահատուկ կերպով նշվեց Նորավանքում:
Նորավանքի Սբ. Կարապետ եկեղեցում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում մեկնաբանեց տոնի խորհուրդը:
Սբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ, թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը, որի ավարտին Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնաբանելով տոնի խորհուրդը, կարևորեց, որ Աստվածածնի առաքելազարդ կերպարը լինի առաջնորդող հայ կնոջը, շեշտեց հայ կնոջ հասարակության մեջ ունեցած դերի, նրա հայեցի, առաքինի կերպարի կարևորության մասին, ապա Հայր Սուրբը կոչ արեց ներկաներին միասնաբար աղոթելու հայոց ազգի միասնականության, զորության, բարգավաճման և հայոց սահմանների ու հերոսական զինվորների անսասանության համար: Արարողության ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:
Այնուհետև սկսվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմակերպված մշակութային հանդիսությունը:
Տոնակատարության ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» Continue reading