Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 


 

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը  եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 14-ին:

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն այս տարի նույնպես առանձնահատուկ կերպով նշվեց Նորավանքում:

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 

Նորավանքի Սբ. Կարապետ եկեղեցում Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց: Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևոր հովիվ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում մեկնաբանեց տոնի խորհուրդը:

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 

Սբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ  Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների   երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ, թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ  կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը,  որի ավարտին Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնաբանելով տոնի խորհուրդը, կարևորեց, որ Աստվածածնի առաքելազարդ կերպարը լինի առաջնորդող հայ կնոջը, շեշտեց հայ կնոջ հասարակության մեջ ունեցած դերի, նրա հայեցի, առաքինի կերպարի կարևորության մասին, ապա Հայր Սուրբը կոչ արեց ներկաներին միասնաբար աղոթելու հայոց ազգի միասնականության, զորության, բարգավաճման և հայոց սահմանների ու հերոսական զինվորների անսասանության համար: Արարողության ավարտին օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 

Այնուհետև սկսվեց ՀՀ Վայոց ձորի  մարզպետարանի կողմից կազմակերպված մշակութային հանդիսությունը:

Տոնակատարության ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:

Այս գեղեցիկ տոնական միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հավատացյալներ Վայոց ձորի մարզից, բազմաթիվ ուխտավորներ՝ Հայաստանի մյուս տարածաշրջաններից և արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ:

Ուխտավորաբար Նորավանքում էին Զանգակատան «Էրգիր» պարային համույթը՝ ղեկավարությամբ Լուսինե Սահակյանի: Համույթի սաները ողջ տոնակատարության ընթացքում հանդես եկան գեղեցիկ պարերով, որոնց միացան նաև մյուս ուխտավորները:

Տոնակատարություն Նորավանքում՝ նվիրված Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնին 

Տոնի օրը Նորավանքի Մոմիկի անվան թանգարանում ցուցահանդես էին կազմակերպել «Սյունիք-Զարգացում» ՀԿ բատիկի խմբակի սաները (ուսուցչուհի` Նելլի Հովհաննիսյան):

Հոգևոր-մշակութային մթնոլորտ էր տիրում  Նորավանքում, որը զորացնում էր, ամրապնդում էր յուրաքանչյուր հայի սրտում այն հստակ համուզումը, որ մեր Սբ. Եկեղեցին և մեր Հայրենիքն են մեր ինքնության, մեր զորացման, մեր հաղթանակի միակ պատվարը և մեր ընթացքը՝ սրբագործված Ամենակալի Աջով և Սբ. Աստվածածնի բարեխոսությամբ:

Թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ Աստուծո օրհնությունն ու զորությունը մշտապես հովանի լինի Նորավանքի ուխտավորներին և մեր ազգին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements