Ամառային երկշաբաթյա ճամբարի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


Ամառային երկշաբաթյա ճամբարի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, «Ես մենակ չեմ» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ առաջնորդանում տեղի ունեցավ ամառային երկշաբաթյա ճամբարի բացման արարողությունը:

Ամառային երկշաբաթյա ճամբարի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Ճամբարի նպատակն է ամառային օրերին սահմանափակ կարողություններով երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն իրենց հասակակից երեխաների հետ և նրանց մեջ ազգային, հայրենասիրական և այլ բարոյական արժեքներ սերմանելը:

Բացման արարողությանը մասնակցում էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը,  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ներառական կրթության խմբի աշակերտների ուսուցիչներից, Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով երեխաներ, ծնողներ և այլք:

Արարողությունն սկսվեց միասնական աղոթքով:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայր Սուրբը և փոխմարզպետը:

 Այնուհետև Խնկանուշ Մարկոսյանը, շնորհակալություն հայտնելով ամառային ճամբարի բոլոր աջակցողներին, ասաց, որ ճամբարում անցկացվելու են մի շարք խմբակներ՝ երգ, պար, նկարչություն, կավագործություն, շախմատ, ասմունք, ինչպես նաև՝ սպորտային ու ժամանցային խաղեր, մանուկների Աստվածաշնչից ընթերցանություն,  կինոդիտումներ, հանդիպում-քննարկումներ և էքսկուրսիաներ:

Այնուհետև տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում, որի ընթացքում Continue reading

Advertisements