Այսօր՝ օգոստոսի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի, Սբ. Աննայի և յուղաբեր կանանց հիշատակը:
Այդ օրը Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն է:
Սբ. Աննա եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:
Հայր Սուրբը, վկայակոչելով հոգևոր–բարոյական բարձր արժանիքներով ապրող Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի կազմած սրբազան ընտանեկան հարկը, նրանց օրինակով՝ կարևորեց քրիստոնեական արժեքներով ապրող այսօրվա հայ ընտանիքի կարևորությունը պետության և եկեղեցու կայացման, ազգային ինքնության պահպանման սրբազան գործում:
Սբ. Պատարագի ավարտին կատարվեց Անդաստանի կարգ:
Արարողությանը ներկա էին Մալիշկա համայնքի Continue reading