Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն է


Այսօր Սուրբ առաքյալների՝ Թովմասի, Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օրն է

Սբ. Թովմաս առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ:

Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե′ր իմ և Աստվա′ծ իմ» (Հովհ. 20: 28):

Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե′ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16):

Ըստ ավանդության՝ Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Նոր Կտակարանում Հակոբոս կրտսերը (այսպես է անվանվում Զեբեդեոսիորդի Հակոբոսի հետ չշփոթելու համար) հիշատակվումէ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի կողմից բերվող առաքյալների ցուցակներում (Մատթ. 10:3, Մարկ. 3:18, Ղուկ. 6:15), սակայն այլ տեղեկություններ նրա մասին Ավետարանում այլևս չենք գտնում: Վերջին տեղեկությունը նրա մասին Գործք առաքելոցում է (1:13)` Մատաթիայի ընտրության ժամանակ։ Continue reading

Advertisements