ԱՅՍՕՐ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է


ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԵՐԳ. ԱՄԵՆ ՀԱՅԻ

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր Դու միշտ Continue reading

Advertisements

Հայտարարություն. Օգոստոսի 23-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր


Հայտարարություն. Օգոստոսի 23-ը՝ Մալիշկայի Սուրբ Աննա եկեղեցու անվանակոչության օր

Սույն թվականի օգոստոսի 23-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ոգեկոչում է Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի տոնը:
Այդ օրը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն է: Continue reading

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ


Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

Ստեփանոս Օրբելյանը իր ժամանակի զարգացած և կիրթ անձնավորություններից էր: Եկեղեցական ու քաղաքական գործունեությունից բացի նա զբաղվել է գիտական-ստեղծագործական աշխատանքներով, որոնց մասին են վկայում նրա աշխատությունները` «Սյունիքի պատմությունը», «Ողբը» և «Ժամանակագրությունը»:

Վայոց ձոր. ՆՈՐԱՎԱՆՔԻ ՆՎԻՐՅԱԼ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՐԸ

«Սյունիքի պատմությունը» նրա կարևոր ստեղծագործությունն է, որտեղ շարադրել է Սյունիքի և Օրբելյանների տոհմի պատմությունը: Նման աշխատություն գրելու մտահղացումը Ստ. Օրբելյանը հիմնավորում է Սյունիքի և իր նախնիների պատմական հիշատակները փրկելու պատճառաբանությամբ: Հետևելով հայ պատմագրության մեջ արմատավորված ավանդույթներին՝ նա իր տոհմի` Օրբելյանների ծագումը ևս տանում է հին ժամանակները, հընթացս ներկայացնելով նաև ավանդություններ և Continue reading

Ամառային երկշաբաթյա ճամբարի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


Ամառային երկշաբաթյա ճամբարի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, «Ես մենակ չեմ» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ առաջնորդանում տեղի ունեցավ ամառային երկշաբաթյա ճամբարի բացման արարողությունը:

Ամառային երկշաբաթյա ճամբարի բացումը Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Ճամբարի նպատակն է ամառային օրերին սահմանափակ կարողություններով երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն իրենց հասակակից երեխաների հետ և նրանց մեջ ազգային, հայրենասիրական և այլ բարոյական արժեքներ սերմանելը:

Բացման արարողությանը մասնակցում էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը,  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ներառական կրթության խմբի աշակերտների ուսուցիչներից, Եղեգնաձորի տարածաշրջանի սահմանափակ կարողություններով երեխաներ, ծնողներ և այլք:

Արարողությունն սկսվեց միասնական աղոթքով:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայր Սուրբը և փոխմարզպետը:

 Այնուհետև Խնկանուշ Մարկոսյանը, շնորհակալություն հայտնելով ամառային ճամբարի բոլոր աջակցողներին, ասաց, որ ճամբարում անցկացվելու են մի շարք խմբակներ՝ երգ, պար, նկարչություն, կավագործություն, շախմատ, ասմունք, ինչպես նաև՝ սպորտային ու ժամանցային խաղեր, մանուկների Աստվածաշնչից ընթերցանություն,  կինոդիտումներ, հանդիպում-քննարկումներ և էքսկուրսիաներ:

Այնուհետև տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում, որի ընթացքում Continue reading