ՎԱՅՈՑ ՁՈՐԻ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐԸ՝ ՍԵՐՍ ԵՒ ԲԱՐՁՐՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ


ՎԱՅՈՑ ՁՈՐԻ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐԸ՝ ՍԵՐՍ ԵՒ ԲԱՐՁՐՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Վայոց ձորի գեղատեսիլ անկյուններից մեկում` Եղեգիս գյուղում տեղակայված Սիրանույշ ճամբարում, օգոստոսի 1-ից 11-ը հյուրընկալվեցին 14-ից 16 տարեկան 20 երեխա Վայոց ձորի Սերս և Բարձրունի սահմանամերձ համայնքներից և 60 երեխա Արցախի Հանրապետությունից: «ՍյունիքԶարգացում» Հկի նախաձեռնությամբ կյանքի կոչված ճամբարն իրականացվեց գերմանական Bröt für die Welt կազմակերպության և Կանադայի Հայոց թեմի ֆինանսական աջակցությամբ՝ նախաձեռնությամբ Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանի:

 Ծրագրի նպատակն էր օգնել հաղթահարելու պատերազմական գոտու և սահմանամերձ շրջանների երեխաների մոտ առաջացած հոգեբանական խնդիրները և կազմակերպել վերջիններիս ամառային հանգիստը: Ճամբարում երեխաների առօրյան հագեցած էր ոչ միայն հետաքրքիր և ուսուցողական խաղերով, այլ նաև դասընթացներով, ինչպես օրինակ՝ կոնֆլիկտաբանություն, կարծրատիպեր, առաջին բուժօգնություն, լեզվի դասեր և հոգեբանական խորհրդատվություն:

Ճամբարի ողջ ընթացքում բոլոր երեխաներն օգտվել են Կալիֆորնիայի հայ ատամնաբուժական միության կողմից տրամադրվող անվճար ծառայությունից:
Ծրագրին իր նախաձեռնությամբ միացավ Freedom Loving Youth (FLY) բարեգործական Continue reading

Advertisements

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը` ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ


Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Մաղթում ենք, որ Աստծո օրհնությամբ, իմաստությամբ ու պահպանությամբ զորանաք, ջերմեռանդությամբ ուսանեք, սիրով ու Continue reading

Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն է


Այսօր Սբ. Հովհաննես Կարապետի և Հոբ Արդարի հիշատակի օրն է

Սբ. Հովհաննես Կարապետը՝ Հովհաննես Մկրտիչը, Ավետարանների մեջ Հիսուս Քրիստոսից հետո ամենամեծ դեմքն ու գլխավոր գործիչն է: Լինելով խոստումի զավակ և ծնվելով հրաշալի պայմաններում՝ Հովհաննեսն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացնում է մենության մեջ, Աստծո ներկայությամբ ու շնորհներով: Երբ 30 տարեկան էր, միջնորդական առաքելությամբ գնում է քարոզելու Հորդանանի հովիտ՝ Տիրոջ գալուստը պատրաստելու համար, սկզբից ևեթ կոչ անելով ապաշխարության և արդարության. «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ապաշխարության արժանի գործե՜ր կատարեցեք… որովհետև կացինն ահա ծառերի արմատին է դրված: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում» (Մատթ. 3: 2-10):

Ավետարաններում նա նույնացվել է Եսայի մարգարեի կողմից կանխատեսված «անապատի մեջ կանչողի ձայն»-ին, որն ասում է. «Պատրաստեցե՜ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՜ք նրա շավիղները» (Մատթ. 3: 3): Հովհաննեսի գործունեության գագաթնակետը Հիսուսին մկրտել ու Նրան իբրև խոստացյալ Մեսիա հայտարարելն էր: Այս առաքելությունից հետո Հերովդես արքան Հովհաննեսին բանտարկել էր եղբոր կնոջը հափշտակելու առիթով արքային հանդիմանելու համար, այնուհետև` գլխատել: Հոբը, որ բնակվում էր Մեռյալ ծովի մերձակա լեռնային տարածքում «արդար էր ու աստվածապաշտ մարդ, Continue reading