Միջոցառում՝ նվիրված առաջնորդարանի ճամբարի փակմանը


 

Միջոցառում՝ նվիրված առաջնորդարանի ճամբարի փակմանը

Վայոց ձորի թեմի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանի նախաձեռնությամբ առաջնորդարանում ճամբարի փակման առիթով երեխաները հանդես եկան գեղեցիկ միջոցառմամբ:

Սահմանափակ կարողություններով երեխաներն իրենց հասակակից երեխաների հետ կազմակերպել էին հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում, որին մասնակցում էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Վայոց ձորի թեմի աշխատակիցները, մարզպետարանից ներկայացուցիչ, ծնողներ և բազմաթիվ հյուրեր:

Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, ապա օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Հայրը, ով շնորհավորեց փոքրիկներին ճամբարին ակտիվ մասնակցության համար և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ մաղթելով, որ  Աստծո օրհնությամբ, իմաստությամբ ու պահպանությամբ զորանան և ջերմեռանդությամբ ուսանեն դպրոցում:

Այնուհետև Խնկանուշ Մարկոսյանը, շնորհակալություն հայտնելով ամառային ճամբարի բոլոր աջակցողներին, ասաց, որ ճամբարին մասնակից փոքրիկները հնարավաորություն կունենան մասնակցելու առաջնորդարանի կիրակնօրյա դպրոցի դասընթացներին:

Այնուհետև ասմունքով, երգ ու պարով հանդես եկան երեխաները, որոնց ելույթներն արժանացան ներկաների հիացմունքին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

 

Advertisements