Հայտարարություն. սեպտեմբերի 11-ին Արկազի Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է


Հայտարարություն. սեպտեմբերի 11-ին Արկազի  Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է

Սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացը (Սրբխեչը), որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:  Այն  Վայոց ձորի թեմում գտնվող Արկազի  Սուրբ Խաչ վանքի ուխտի օրն է:

Հրավիրում ենք բոլոր հավատացյալ հայորդիներին` ներկա գտնվելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագին (սկիզբը՝ 11:00) և Խաչի թափորին:

Continue reading

Advertisements

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ  ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Սեպտեմբերի 11-ին` Խաչվերացի տոնի օրը, Արկազի Սբ. Խաչ վանքի ուխտի օրն է:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ  ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս. Խաչ վանքը (Թանահատի վանքից (Գլաձորի միջնադարյան համալսարանից) 2կմ արևելք), որը Վայոց ձորի նշանավոր ուխտատեղիներից է և պատմական աղբյուրներում հիշատակվում է 8-րդ դարից:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ  ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է

Վանքը կոչվում է Սուրբ Խաչ, քանի որ եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանն է ամփոփված Հիսուս Քրիստոսի խաչելության փայտի մասունքը:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԱՐԿԱԶԻ  ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է
Ինչպես ավանդվում է Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոս-պատմիչի, Ասողիկի և այլոց կողմից, երբ 7-րդ դարում Հերակլ Բյուզանդական կայսրը հաղթելով պարսիկներին և ազատելով Խոսրով արքայի կողմից գերեվարված խաչափայտը, իր բանակով անցնում է Հայոց աշխարհը։ Այստեղ նրան է Continue reading

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸ


ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԸՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Աստվածածնին նվիրված յոթ տերունի տոն ունի, որոնցից հինգերորդը Ս. Աստվածածնի Ծննդյան տոնն է, որն անշարժ  է և նշվում է սեպտեմբերի 8-ին:

Աննայի` Սուրբ Կույսի մոր հրաշափառ հղությունից ինն ամիս հետո ծնվեց Ս. Աստվածածինը, ում անվանեցին Մարիամ, որը նշանակում է լուսավորյալ: Սրանով կատարվեց Աստծո խոստումը` տրված նահապետներին, ըստ որի` նրանց զավակով պիտի օրհնվեն բոլոր ազգերը, նրանց արմատից բխեց Սուրբ Կույսը, ով ծնեց Բանն Աստծուն` նախահոր մեղքերը վերցնողին:

Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց ամբողջ Հրեաստանում, և բոլոր լսողներն օրհնեցին Աստծուն, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն  Սուրբ Կույսի և առաքյալների մասին.«Պիտի ճանաչվի նրանց զավակը ազգերի մեջ և նրանց սերունդները` ժողովուրդների մեջ. Ամենքն էլ, երբ տեսնեն, պիտի ճանաչեն նրանց և ասեն, թե` «Սրանք Աստծու օրհնյալ զավակներն են», ու ցնծությամբ ուրախ պիտի լինեն ի Տեր»(Եսայի ԿԱ 9 ):

Եթե Երեմիա մարգարեն ընտրվել էր մինչև իր ծնվելը` ըստ իր խոսքի. «Դեռ քեզ որովայնում չստեղծած` Ես ընտրեցի քեզ, և դեռ արգանդից դուրս չեկած` սրբացրի քեզ» (Երեմաի Ա 5), իսկ առաքյալներն աշխարհի լինելուց առաջ ընտրվեցին` «Աստված…ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով» (Եփես. Ա 3-4), ապա որքան առավել Սուրբ Կույսն է ընտրյալ, ով կոչվում է Դրախտ աստվածային և Արևելք Continue reading