Խաչվերացի տոնը Վայոց ձորի թեմում


Խաչվերացի տոնի օրը Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Արկազի Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունքը, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Տոնի օրը Սբ. Խաչ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը: Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Հոգեշնորհ Հայր Սուրբը` «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» բնաբանով: Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ  Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի: Սբ. Խաչ վանքում կատարված արարողությունների մասին կարդալ այստեղ

Տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզիչը Տ. Ներսես քհն. Արշակյանն էր:

Նույն օրը Նորավանքում Սբ. Պատարագ է մատուցել Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ է խոսել:

Խաչվերացի տոնի օրը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց, որին ներկա էին բազմաթիվ հավատացյալներ:

Օրվա պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Continue reading

Advertisements