Ուխտագնացություններ Վայոց ձորի թեմում


Ուխտագնացություններ Վայոց ձորի թեմում

Պատմական ու նվիրական սրբատեղիներով հարուստ է Վայոց ձորի թեմը: Մեր հավատացյալ հայորդիներն ամեն տարի հավատքի բարձր գիտակցությամբ ուխտի են գալիս մեր սրբազան վանքեր, եկեղեցիներ, մատուռներ՝ իրենց ուխտը վերանորոգելու Աստուծո հետ, Սրբոց բարեխոսությունը հայցելու, հաղորդակցվելու մեր պատմությանն ու նախնյաց անպարտ ոգուն:

Ուխտագնացություններ Վայոց ձորի թեմում

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, պատմական Գնդեվանք ուխտի էին եկել Արարատյան Հայրապետական թեմի Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու հավատացյալները՝ հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի նախաձեռնությամբ: Նրանք նախ մասնակցեցին Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարված Առավոտյան ժամերգությանը, ուր բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վասգեն քահանա Հովհաննիսյանը:

Ուխտագնացություններ Վայոց ձորի թեմում

 Ժամերգությունից հետո ուխտավորները շարժվեցին դեպի Գնդեվանք, ուր Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը:

Ուխտագնացություններ Վայոց ձորի թեմում

Սբ. Պատարագը հանդիսապետեց և հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Ուխտագնացություններ Վայոց ձորի թեմում

Սբ. Պատարագին մասնակցեցին նաև Արմավիրի թեմից եկած ուխտավորները՝ գլխավորությամբ Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Կիրակոսյանի:

Ուխտագնացություններ Վայոց ձորի թեմում

 Միասնական աղոթքից հետո ուխտավորները մասնակցեցին սիրո ճաշի:

 Այսօր Արկազի պատմական Սուրբ Խաչ վանք ուխտի էին եկել Արմավիրի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հավատացյալները՝ նախաձեռնությամբ և գլխավորությամբ իրենց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի, ով Սբ. և Անմահ Պատարագ մուտուցեց և հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Թող Ամենակալ Աստված բոլոր ուխտավորների ուխտն ի կատար ածի, օրհնի, պահպանի և զորացնի բոլորին, ամեն:

Թեմի լրատվության բաժին

Advertisements