ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված արարողություններ Վայոց ձորի մարզում


ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված արարողություններ Վայոց ձորի մարզում

Մարզային իշխանությունը և թեմի հոգևորականները միասնաբար ծաղիկներ դրեցին ՀՀ Անկախության համար զոհված հերոս մարտիկների շիրմաքարերին և աղոթք առաքեցին առ Աստված՝ նրանց հոգիների հանգստության համար:

Այնուհետև Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որը բացվեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի օրհնության խոսքով, ապա շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը, վաստակավոր մանկավարժ Կառլեն Կարապետյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սանամ Մարգարյանը, ուսանող Յուրա Հակոբյանը և այլք:

ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ Վայոց ձորի մի քանի վաստակավոր վայոցձորցիներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էին մեդալներով, որոնք հանձնեց պատգամավոր Ա. Զաքարյանը:

Հանդիսավոր նիստի ընթացքում Եղեգնաձորի զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար, կապիտան Մանվել Մարտիրոսյանը և մարզպետ Հ. Սարգսյանն ապրիլյան Քառօրյա պատերազմում ակտիվ մասնակցություն ունեցած քաղաքացիներին հանձնեցին ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանի կողմից տրված պատվոգրերը:

Վերջում տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Արթուր Կարապետյանը, Զոյա Սարգսյանը, Կարեն Մելքումյանը և Արթուր Կարապետյանը:

Նույն օրը՝ ժամը 18:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հանրապետական մաղթանք:

Հանրապետական մաղթանք է կատարվել նաև Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցում և Նորավանքում:

Փա′ռք քեզ, իմ հա′յ ժողովուրդ, փա′ռք քո հերոս զավակներին, որ մահ իմացյալով անմահությունդ են ապահովում ու գնում նորանոր սխրանքների:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements