ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված շախմատի մրցաշար Արկազի Սբ. Խաչ վանքում


ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված շախմատի մրցաշար Արկազի Սբ. Խաչ վանքում

ՀՀ Անկախության 25-ամյակի առիթով Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Եղեգնաձորի շախմատիստների ակումբի՝ գլխավորությամբ Աշոտ Խուդավերդյանի նախաձեռնությամբ Արկազի Սուրբ Խաչ վանքում սեպտեմբերի 22-ին կազմակերպվեց շախմատի մրցաշար, որին ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը և վայոցձորցի ռուսաստանաբնակ գործարար, Սբ. Խաչ վանքի բարերար Վարդան Հայրապետյանը:

Խաղին մասնակցում էին նաև Վայք ու Ջերմուկ քաղաքներից ժամանած շախմատիստներ:

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված շախմատի մրցաշար Արկազի Սբ. Խաչ վանքում

Մրցաշարի հաղթողներ ճանաչվեցին՝
1-ին տեղ՝ Գարուն Մկրտչյան,
2-րդ տեղ՝ Էդիկ Իսախանյան,
3-րդ տեղ՝ Տիգրան Բաղդասարյան:

Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով: Շախմատիստ Դավիթ Խաչատրյանը ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից արժանացավ հատուկ մրցանակի՝ գրավելով չորրորդ տեղը:

Մրցաշարը հովանավորել էր վանքի բարերար Վարդան Հայրապետյանը, ով մրցման ավարտին նվերներ հանձնեց բոլոր մասնակիցներին:

Վերջում մասնակիցները հավաքվեցին սիրո ճաշի շուրջ. հնչեցին բազմաթիվ մաղթանքներ, ցանկություններ:

Բոլորի երազանքը մեկն էր՝ ապրել ուժեղ, համախմբված և ապահով հայրենիքում:

Թեմի լրատվության բաժին

 

Advertisements