Եկել ենք, որ ոգևորենք զինվորներին, բայց իրենք ոգևորեցին.Տեր Պետրոսը զարմացած է /տեսանյութ/


Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի քահանաները «Բերքի լավագույնը զինվորին» նախաձեռնության շրջանակներում այցելեցին Վայոց ձորի մարզի սահմանապահ Խաչիկ գյուղի զորամաս: Քահանաների հետ զորամաս, ապա նաև հենակետային դիրքեր այցելեցին ԱՀԹ երիտասարդները:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում զինվորները նշեցին, որ այս այցելությունը առաջին հերթին հավատաբեր է, քանի որ թիկունքից իրենց ամուր են զգում:

Եկել ենք, որ ոգևորենք զինվորներին, բայց իրենք ոգևորեցին.Տեր Պետրոսը զարմացած է /տեսանյութ/

«Երեք տարի առաջ Արարատյան Հայրապետական թեմի աառաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տեր Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ ստեղծվեց մի ծրագիր, որի անվանումն է «Մենք մեր զինվորի կողքին ենք»,-մանրամասնեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց թեմի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Եկել ենք, որ ոգևորենք զինվորներին, բայց իրենք ոգևորեցին.Տեր Պետրոսը զարմացած է /տեսանյութ/

Հոգևորականը նկատում է, որ այս նախաձեռնության հիմնական առաքելությունը զինվորին ուշադրություն և ջերմություն պարգևելն  է: Continue reading

Advertisements

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը


Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Եգորի Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հովհաննեսը Արցախյան ազատամարտի մասնակից է, մարդ, որն իր կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության և մեր խաղաղ գոյության համար: 1992 թվականի հուլիսին 30-ին, 31 տարեկան հասակում, Հովհաննեսը զոհվեց Արցախյան գոյամարտում:

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը
Արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Հովհաննեսի հարազատները, համադասարանցիները, ընկերներ, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ եղեգնաձորցիներ:

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի անունը կրող դպրոցի Continue reading