Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը


Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Եգորի Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հովհաննեսը Արցախյան ազատամարտի մասնակից է, մարդ, որն իր կյանքը տվեց հայրենիքի պաշտպանության և մեր խաղաղ գոյության համար: 1992 թվականի հուլիսին 30-ին, 31 տարեկան հասակում, Հովհաննեսը զոհվեց Արցախյան գոյամարտում:

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ դպրոցի շրջանավարտ Հովհաննես Հովհաննիսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը
Արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Հովհաննեսի հարազատները, համադասարանցիները, ընկերներ, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ եղեգնաձորցիներ:

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանի անունը կրող դպրոցի բակում հուշարձանի կանգնեցման նախաձեռնությունը և գաղափարը պատկանում է Հովհաննեսի դասընկերներին:
Ներկաներին շնորհավորեցին, հիշատակի ու գնահատանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը, Տեր Վազգեն քահանա Հովհանիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանի դասընկերներն ու հարազատները:

Արցախի անկախության և ազատության հաղթանակը նվաճվեց ազատամարտիկների կամքի, համառության, գոյատևելու ու ապրելու աննահանջ ցանկության գնով։
Բոլոր ապրողներիս սրբազան պարտքն է՝ յուրաքանչյուր զոհվածի ընդունել իբրև հերոսի և վառ պահել նրանց հիշատակը։

Աղբյուր՝ http://vdzor.mtad.am/

 

Advertisements