Այսօր Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների հիշատակության օրն է


Սբ. Գրիգորիս Հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Սբ. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Մազքութները, Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, սրբին կապել են ձիու պոչից և արձակել: Այդպես Հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության, նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Սբ. Գրիգորիս եկեղեցում:

Նրա նշխարները գտնվել են 489 թվականին, հայոց Վաչագան թագավորի օրոք:
Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` Սբ. Սահակի և Սբ. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո առանձնանում են աբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս են սրբի մոտ, խորհուրդներ հարցնում, լսում նրա մխիթարող խոսքերն ու խաղաղված վերադառնում իրենց բնակության վայրերը: Բազմաթիվ մարդիկ համախմբվում են երկու եղբայրների շուրջը և հիմնում միաբանություն, որ հոգևոր առաջնորդի անունով կոչվել է Սբ. Թաթուլի միաբանություն: Միաբանության անդամներից էր նաև Թումասը, որին Սբ. Թաթուլն առաջնորդ կարգելով` ինքն առանձնանում  է: Նա իր մահկանացուն կնքում է խոր ծերության հասակում: Continue reading

Advertisements