Ուխտագնացություն դեպի Վայքի  Սուրբ Տրդատ եկեղեցի և Գնդեվանք


Ուխտագնացություն դեպի Վայքի  Սուրբ Տրդատ եկեղեցի և Գնդեվանք

Այսօր ուխտավոր հավատացյալներով լի էր Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցին: Ուխտագնացություն էր նախաձեռնել Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն ավագ քահանա  Մարուքյանը: Ուխտավորներ էին եկել նաև Երևանի այլ համայնքներից, Ապարանից և Եղեգնաձորից:

Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը:

Ուխտագնացություն դեպի Վայքի  Սուրբ Տրդատ եկեղեցի և Գնդեվանք

 Պատարագին մասնակցեց նաև Արագածոտնի թեմի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավորՏեր Սարգիս քահանա Սարգսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Արշակյանը, ապա «Եթե որդի եք, ապա ժառանգ եք Աստուծո» բնաբանով հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Ուխտագնացություն դեպի Վայքի  Սուրբ Տրդատ եկեղեցի և Գնդեվանք

 Հավարտ Սբ. Պատարագի ողջ ուխտավորների անունից երախտիքի խոսք ասաց Տեր Խորեն ավագ քահանա Մարուքյանը, ապա ուխտավորներին օրհնված խաչեր բաժանվեցին:

Միասնական աղոթքից հետո հոգևորականները մասնակցեցին սիրո ճաշին, ապա Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու ծխականները Տեր Խորենի գլխավորությամբ շարունակեցին իրենց ուխտագնացությունը դեպի պատմական Գնդեվանք:

Թող Ամենակալ Աստված օրհնի, պահպանի և բոլորի ուխտն ի կատար ածի. ամեն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements