Ուսուցչաց հավաք Վայոց ձորի թեմի առաջնորդարանում


Ուսուցչաց հավաք Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Այսօր Վայոց ձորի թեմի առաջնորդարանում, նախագահությամբ Թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, տեղի ունեցավ Եղեգնաձորի տարածաշրջանի դպրոցների Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների հերթական հավաքը, որը կազմակերպել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանը:

Ուսուցչաց հավաք Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Միասնական աղոթքից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հայր Զարեհը:

Այնուհետև ՔԴԿ-ի պատասխանատու Հայարփի Աղախանյանը նախ ներկայացրեց ՔԴԿ-ի նոր աշխատակից Գայանե Կարապետյանին, ապա ներկայացրեց իր կատարած աշխատանքները և Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչների գործունեության հետ առնչվող հարցեր:

Եղան հարց ու պատասխաններ:

Հավաքի երկրորդ մասում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ, N զորամասի  հոգևոր պատասխանատու Տեր Գալուստ քահանա Սահակյանը հանդես եկավ «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագրի շրջանակներում բանախոսությամբ: Այս ծրագիրը նպատակ ունի ընտանիք-դպրոց-եկեղեցի փոխհամագործակցության միջոցով բացահայտելու ընտանեկան որոշ հիմնախնդիրներ և մշակելու, առաջարկելու դրանց հաղթահարման հոգևոր ուղիները:  Բանախոսությունից հետո Տեր Գալուստը պատասխանեց ուսուցիչների կողմից բարձրացված բոլոր հարցերին:

Ուսուցչաց հավաք Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Այնուհետև ամփոփվեց «Նամակ զինվորին» ծրագիրը, որն իրականացվել էր ապրիլյան Քառօրյա պատերազմից հետո՝ նախաձեռնությամբ Վայոց ձորի թեմի Երիտասարդաց  միության (պատասխանատու՝ Ա. Ստեփանյան), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հայարփի Աղախանյանի և Վայքի ու Ջերմուկի տարածաշրջանների պատասխանատու Մերի Ջանոյանի:

Ուսուցչաց հավաք Վայոց ձորի թեմի առաջնորդարանում

Այդ առնչությամբ մասնակից դպրոցների ուսուցիչները N զորամասի կողմից արժանացել էին պատվոգրերի, որոնք հանձնեցին Տեր Գալուստ քահանա Սահակյանը և N զորամասի հոգևոր սպասավոր Գագիկ սարկավագ Հակոբյանը:

Վերջում Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ միասնական աղոթք՝ մեր հայրենիքի խաղաղության, մեր հերոս զինվորների անսասանության ու պահպանության, ինչպես նաև Քառօրյա պատերազմում Արցախ աշխարհում նահատակված հերոս զինվորների հոգիների խաղաղության համար, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Տեր Գալուստը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements