Գյուտ Խաչի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Գյուտ Խաչի տոնը Արկազի Սուրբ  Խաչ վանքում

Այսօր՝ Գյուտ Խաչի տոնի օրը, Արկազի Սուրբ Խաչ վանք ուխտագնացություն էր նախաձեռնել Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Գյուտ Խաչի տոնը Արկազի Սուրբ  Խաչ վանքում

Տիրոջ նվիրական խաչափայտի մասունքն ամփոփված է Սուրբ Խաչ վանքում, որտեղ ուխտի էին եկել Եղեգնաձորից, Ջերմուկից, Վայքից և Երևանից հավատացյալ հայորդիներ:

Օրվա պատարագիչն էր Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ով «Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունն հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար Աստուծո զորություն…» բնաբանով Խաչի քարոզ խոսեց:

Միասնական աղոթքից հետո ուխտավորները մասնակցեցին սիրո ճաշի, որը նախաձեռնել էր մեր եկեղեցու հավատավոր տիկին Սուսաննա Առաքյանը:

Թող Ամենակալ Աստված օրհնի, պահպանի և բոլորի ուխտն ի կատար ածի. ամեն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements